Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանՄերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմըՎիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, ՀՀ-ն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարարԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԱրդյո՞ք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասինԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանՕդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանովԻրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայողՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ ԳևորգյանԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրըՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԻրանում նշել են ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու պայմաններըՄտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեքՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ինԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումը վերափոխումների է ենթարկվել, որն առաջիկայում կդրսևորվի
Մամուլի տեսություն

«Չունենք կայուն, հեռանկարային աճ, որը կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ստեղծվել էր մի իրավիճակ, որի արդյունքում դրական շոկեր եղան մեր տնտեսության համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ խոսելով տնտեսական աճի տեմպերի և մեր երկրի տնտեսության վրա արտաքին գործոնների թուլացման մասին:

«Երկու տարվա ընթացքում մեր տնտեսական աճի կառուցվածքը վատթարացել է: Այնպես չէր, որ արտաքին գործոնը եկավ, դրական ազդեցություն թողեց, գնաց, դրական ազդեցությունը դուրս եկավ: Այդ պրոցեսների արդյունքում, այդ թվում՝ տնտեսության իրական հատվածում, նաև մտահոգիչ և բացասական զարգացումներ գրանցվեցին: Ձևավորված արտաքին գործոններն ի սկզբանե որոշակիորեն պետք է կապիտալիզացվեին՝ ի նպաստ կայուն և երկարաժամկետ աճի: Ամբողջությամբ կապիտալիզացնելը բարդ գործընթաց է, շատ անկառավարելի գործոններ կային:

Իրականացվող քաղաքականությունը, եթե ելնենք այն դրական և լավատեսական կանխավարկածից, որ իրականացվել է տնտեսական քաղաքականություն, որևէ կերպ ոչ միայն չկապիտալիզացրեց այդ ամենը, այլ նաև տպավորություն էր, որ ուռճացված աճերը լիարժեք բավարարում էին օրվա իշխանություններին իրենց քարոզչական կողմն ապահովելու համար, այդ թվում՝ ներկայացնելու աննախադեպ աճեր և այլն, և շատ հարմար միջավայր էր երևի թե ուշադրություն չդարձնելու այն մտահոգիչ պրոցեսներին, որոնք կատարվում էին: Իսկ դրանք տնտեսության իրական հատվածում մեր արդյունաբերական կարողությունների հետ էին կապված, արտաքին գործոններով պայմանավորված՝ դրամի արժևորման հետևանքներն էին: Երկու տարուց ավելի է՝ մեզ մոտ դրամը քսան տոկոսից ավելի արժևորված է դոլարի նկատմամբ, ինչն ուղիղ հարված է արտահանողներին»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այսօր արդեն ունենք տնտեսական աճի տեմպերի դանդաղում, ընդ որում՝ եթե համեմատելու լինենք հունվարօգոստոս և հունվար-հուլիս ժամանակաշրջանները, այդ տեմպի դանդաղումը բավականին արագացել է: «2024 թ.-ի հունվարփետրվարին ունեինք 13,6 տոկոս տնտեսական ակտիվություն, հունվար-օգոստոսին այն 9 տոկոս է: Եթե տարեկան համեմատություններ անենք, փետրվարին ունեինք 16,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ 2023 թ.-ի փետրվարի համեմատ, իսկ ահա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ ցուցանիշը 5,6 տոկոս է, այսինքն՝ 16,3 տոկոսից նվազել է 5,6 տոկոսի: Սա աճի տեմպի էական թուլացում էր: Չնայած հունվար-օգոստոսի կուտակային՝ 9 տոկոս տնտեսական ակտիվության աճը դեռևս պահպանվում է բարձր մակարդակում, այնուամենայնիվ, այդ տեմպերը թուլանում են: Հիմա՝ պատճառների մասին: Դա առաջին հերթին այն արտաքին գործոնների գրեթե ամբողջությամբ չեզոքացումն է, որոնք վերջին երկու տարիներին այդ ֆոնն ապահովեցին: Արտաքին առևտրաշրջանառության գործոնը նպաստում է տնտեսական ակտիվության ցուցանիշին: Արտաքին առևտրաշրջանառությունը՝ հայրենական ծագման ապրանքների արտահանման ցուցանիշը, անկումային է, եթե ընդհանուր ցուցանիշից դուրս բերենք ոսկու, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի վերարտահանման գործոնը:

«Լույս» հիմնադրամի հետազոտությունների համաձայն, անկումային է ավելի քան 12 տոկոսով: Սա մտահոգիչ ցուցանիշ է՝ հաշվի առնելով արտահանելի ոլորտի արտահանման կարևորությունը տնտեսության համար: Արտահանումը նշանակում է արտադրություն, եթե արտահանումը նվազել է, նշանակում է, որ առաջին հերթին խնդիր ունենք արտադրության հետ: Հունվար-հուլիսին մշակող արդյունաբերության կուտակային աճը 23,6 տոկոս էր, եթե այդտեղից էլ ոսկու վերարտահանման վիճակագրական ձևակերպումները դուրս բերենք, մեր արտահանելի՝ սննդի, հագուստի և այլ ավանդական ուղղությունների արտադրանքի ծավալները նվազել են, անկումային են: Ստացվում է, որ անկում է ապրել հայրենական ապրանքների արտադրությունը և արտահանումը:

Սա տնտեսության իրական հատվածում մտահոգիչ պրոցես և զարգացում է, որը չի սկսվել այսօրվանից: Այսօր արտաքին գործոնները չեզոքանում են, տնտեսության աճի տեմպերը թուլանում են, և դա ակնհայտ է բոլորին, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ տնտեսական աճերը դեռ թուլացման պրոցեսների մեջ չէին, այս մտահոգիչ գործընթացներն ընթանում էին: Դրամի արժևորման մասով արտահանողները տևական ժամանակ է, ինչ ծանր իրավիճակում են: Արտաքին շուկաների ձեռքբերումը, հաշվի առնելով լոգիստիկան, արտաքին շուկաներ մուտք գործելու բազմաթիվ սահմանափակումները և այլն, տարիներ տևած աշխատանք է: Շատ արտահանողներ պարզապես այդ բացասական միջավայրում պատրաստ էին շարունակել գործունեությունը ձեռք բերած շուկաները չկորցնելու համար, բայց դա էլ սահման ունի»,-ընդգծում է փորձագետը:

Ամիրխանյանը հիշեցնում է՝ զբոսաշրջիկները մեր երկրում տնտեսական մեծ ակտիվություն ապահովեցին և ներքին պահանջարկ ձևավորեցին: «Խոսքը դասական զբոսաշրջության մասին չէ, դրանք առավելապես ռելոկանտներն էին, որոնք ժամանակավորապես փոխել էին իրենց կացության վայրը՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված: Նրանց վերաբերյալ վիճակագրությունը ներառված է ընդհանուր զբոսաշրջության հոդվածում, ցուցանիշը 6,1 տոկոսով անկում է ապրել: Հաջորդիվ՝ դրամական փոխանցումների մասին. դրանք նվազել են 48,3 տոկոսով: Սա վերաբերում է արտաքին գործոններից ածանցյալ բոլոր ուղղություններին»,-ասում է նա:

Ընդգծում է՝ այս ընթացքում չի արվել կամ պատշաճ կերպով չի արվել կապիտալիզացիա. արդյունքում, երբ չեզոքանում են գործոնները, մեր տնտեսությունը մնում է բավականին վատ վիճակում, սեփական՝ հավելյալ արժեքի ստեղծման տեսանկյունից խնդրահարույց իրավիճակում, ինչը հետագայում լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Զուգահեռաբար մտահոգիչ են պետական պարտքի հետ կապված ցուցանիշները: «Այստեղ կա վիճակագրորեն դրական որոշակի զարգացում, օրինակ՝ ի դեմս պարտք-ՀՆԱ հարաբերակցության, որը կառավարելիության տիրույթում է: Սա վիճակագրորեն դրական է այնքանով, որքանով պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը միջազգային գործընկերների համար ամենաընկալելի ցուցանիշն է, այդ թվում՝ պետության հնարավորությունները գնահատելու և հետագայում նոր փոխառություններ տրամադրելու տեսանկյունից: Բայց այստեղ ևս ունենք խնդիր, որովհետև այդ պարտք-ՀՆԱ հարաբերակցության լավարկված վիճակագրության վրա որոշ գործոններ են անդրադառնում, որոնք քաղաքականության, պարտքը վճարելու և այլնի արդյունք չեն: ՀՆԱ-ն նախորդ տարիներին ավելացել է մեծ տեմպերով, բայց որակապես ինչպիսի՞ ՀՆԱ ունենք: Ունենք բարձր, բայց ոչ կայուն և երկարաժամկետ ՀՆԱ: Երբ կորցնում ենք ՀՆԱ-ն ձևավորող միջավայրը, այդ ՀՆԱ-ն էլ ենք կորցնում: Հետևաբար՝ իմ նշած լավարկված ցուցանիշը ինչ-որ պահից կարող է ոչ կառավարելի տիրույթում հայտնվել: Երկրորդ՝ վիճակագրության վրա որոշակի նպաստ ունեցել է դրամի արժևորումը դոլարի նկատմամբ»,-շեշտում է փորձագետը:

Հաջորդիվ անդրադառնում է կառավարության պարտքի կառուցվածքում ներքին պարտքի մասնաբաժնի ավելի մեծ լինելուն: «Այժմ ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքին: Սա կարևոր և դրական է այն առումով, որ արտարժութային ցնցումներից, պետության սպասարկման բեռի տեսանկյունից բյուջեն ցնցումների չի ենթարկվում: Այստեղ կա մեկ բայց. ներքին պարտքային միջոցները սովորաբար ավելի թանկ են: Ավելացնում ենք ներքին պարտքը, նշանակում է՝ ավելացնում ենք ավելի թանկ փողերի ներգրավումը, ինչը նշանակում է, որ պետական բյուջեի սպասարկման բեռը շատ ավելի մեծ է: Արտաքին պարտքի ներգրավման տեսանկյունից ևս մեր միջին կշռված տոկոսադրույքը բարձրացել է: Պետբյուջեի պարտքային՝ ծանրացող բեռի մասին: Այս տարվա պետբյուջեով տոկոսագումարների և մայր գումարների սպասարկման մասով բավականին մեծ գումարներ են նախատեսվել:

Պարտքն ավելանում է, բեռը պետք է ավելանա, բայց այսօր ստեղծված տնտեսական աճը որքանո՞վ է կայուն և որքանո՞վ է երաշխիքներ տրամադրում, որ հաջորդ տարիներին անցնցում կարողանալու ենք սպասարկել այդ բեռը: Սա խնդրահարույց է՝ հաշվի առնելով մեր տնտեսական աճի ոչ կայուն ու ոչ հեռանկարային լինելու հանգամանքը: Առնվազն շատ լուրջ մտահոգություններ ունենք: Ունենք տնտեսական աճի նվազում: Մինչև տարեվերջ կանգնած ենք հարցի առաջ՝ որքանո՞վ հնարավոր կլինի ապահովել բյուջեով սահմանված 7 տոկոսանոց տնտեսական աճը: Սա մտահոգություն է, ոչ թե պնդում: 2025 թ.-ի բյուջեի նախագծի քննարկումներով արդեն սահմանվել է 5,6 տոկոս տնտեսական աճ: Կառավարության երբեմնի լավատեսությունն այլևս այդպիսին չէ: Կառավարության ծրագրով 2021-26 թթ. նախատեսվում էր միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, առավել բարենպաստ արտաքին պայմանների դեպքում՝ ընդհուպ մինչև 9 տոկոս: Երբ համադրում ենք բոլոր այս գործոնները, պետական պարտքի այսքան մեծ տեմպերն իսկապես խնդրահարույց են և կարող են կանգնեցնել լուրջ խնդիրների առաջ:

Կդժվարանամ ասել, որ ինչ-որ պահի չենք կարողանա վճարումներ կատարել: Եթե առաջ գան կառավարելիության խնդիրներ, վտանգավոր շեմին հասնենք, այնպես չէ, որ մեզ պարտավորություններ չեն տա նախորդները մարելու համար, խնդիրն այն է, թե ի՞նչ պայմաններով կտան՝ գուցե ավելի թանկ, գուցե ավելի կարճ ժամանակահատվածով և այլն: Այսօր չունենք այն կայուն, հեռանկարային աճը, որ կարող էինք ունենալ երկու տարվա դրական ազդեցությունները կապիտալիզացնելու արդյունքում կամ առնվազն կարող էինք հիմքեր ստեղծել հետագայում այդ կայուն աճն ավելի զարգացնելու համար»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում