Օրենքով գող «Կիլդիմ Արթուրը» 4500 դոլար պարտքը հետ ստանալու համար առևանգել է պարտապանի մեքենան. Հնչել են կրակոցներ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Արմավիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամները, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ՌԴ-ում բնակվող «օրենքով գողի» կարգավիճակ ստացած անձինք, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված «Կիլդիմ Արթուր» մականվամբ հայտնի Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Մ․-ին տվել են հանձնարարական, որ նույն մարզի բնակիչ 48-ամյա Գնել Ս․-ից հետ ստանա վերջինիս նախօրոք տրված 4 հազար 5 հարյուր դոլարը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դրանից հետո Արթուր Մ․-ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման այլ անդամների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, սպառնալիքի, հարկադրանքի և անօրինական գործողության միջոցով Գնել Ս․-ի ավտոմեքենան առևանգելու և իրենց մոտ պահելու միջոցով, վերջինս հարկադրել ու ստացել են պահանջված գումարը, որից հետո Գնել Ս․-ի ավտոմեքենան վերադարձնելու հարցի հետ կապված օգոստոսի 14-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում «ԱԿ-74» ինքնաձիգով ներխուժել է Արթուր Մ․-ի տուն և արձակել է կրակահերթ:
Արթուր Մ․-ն գտնվում է «Արմավիր ՔԿՀ»-ում, ձեռնարկվում են միջոցառումներ Գնել Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հեն...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան