Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և Վանաձորում
Ucom ընկերության մարզային ցանցերի վերազինման ռազմավարության շրջանակում ավարտվել է շարժական ցանցերի արդիականացումը Գյումրի և Վանաձոր քաղաքներում։
Սա երկարաժամկետ նախագիծ է, որը ուղղված է ընկերության շարժական ցանցի արդիականացմանը Հայաստանի բոլոր մարզերում։
Արդիականացման արդյունքում մարզերում հասանելի է դառնում ավելի կայուն և արագ շարժական կապ։ Այն աշխատում է ժամանակակից 4G (LTE) և 4G+ տեխնոլոգիաներով, նաև պատրաստ է 5G ցանցին անցմանը։
Նշենք, որ աշխատանքներն ընթանում են Հայաստանի ողջ տարածքում և երբեմն կարող են կապի որոշակի ընդհատումներ առաջացնել, որոնք կապված են հին ցանցից նորին անցումով։
«Երբ մենք խոսում ենք հաճախորդի հոգատարության մասին և լավ թվային փորձառություն փոխանցելու մասին, ուրեմն պետք է կենտրոնանանք տեխնիկական արդիականացման վրա։ Եվ ինչպես տեսնում եք, մենք սկսել ենք մեծածավալ արդիականացման աշխատանքներ իրականացնել, հների փոխարեն տեղադրել ժամանակակից, արդիական և տեխնոլոգիապես հագեցած կայաններ, նոր տեղերում տեղադրել կայաններ, որ մեր ենթակառուցվածքը այնպիսի մակարդակի հասցնենք, որ կարողանանք դրական թվային փորձ փոխանցել մեր սիրելի բաժանորդներին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ ցանցերի արդիականացումն իրականացվում է Nokia ընկերության հետ համագործակցությամբ։ Nokia-ն մասնակցում է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքներ թարմացմանը և նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանցի կառուցմանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան