Հայաստանը Մոսկվայում կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» միջազգային փառատոնին
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը հոկտեմբերի 17-ից 21-ը կանցկացնի «Եվրասիա-Կինոֆեստ» խորագրով միջազգային փառատոնը։ Կինոփառատոնի նախագահը հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանն է։ Այս մասին հայտնում է կազմակերպության տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ միջոցառումը կմիավորի եվրասիական երկրների կինոարդյունաբերության և կինոբիզնեսի ոլորտներն ու համայնքները Ռուսաստանի հենց սրտում՝ Մոսկվայում։
Փառատոնի նպատակն է հանդիսատեսի մոտ արթնացնել հետաքրքրություն իրենց երկրի պատմության և ավանդույթների նկատմամբ, բացահայտել տաղանդավոր կինոգործիչներին, ինչպես նաև աջակցել կինեմատոգրաֆի լավագույն գործերին։ Մասնակիցներին սպասվում են մրցութային ցուցադրություններ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպումներ տարբեր երկրների դերասանների և ռեժիսորների հետ։
Միջոցառմանը կմասնակցի կինոարտադրության ոլորտի 250 մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից և այլ երկրներից:
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է հետխորհրդային տարածքում քաղաքացիների շահերը խթանելու համար։ Այն իրականացնում է ծրագրեր երիտասարդների, ուսուցիչների և լրագրողների համար, պրակտիկա և բիզնես առաքելություններ, կրթական ճամբարներ և մեդիա դպրոցներ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան