Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ժողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը  տելեգրամյան իր ալիքում գրում է․ 

Իրավիճակը լավ չպատկերացնելու և ազգային անհոգության հիմքում սեփական պատմության չիմացությունն է։

Մենք գիտենք Գնթունիկի «պեռոժնու» գինը, բաղադրությունը, լավն ու վատը, բայց երբեք չենք մտածի, որ Բաշ-Ապարանի կռիվը այդ կողմերում է տեղի ունեցել՝ Երևանից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա։ Անգամ երբ լուսանկարվում ենք հուշահամալիրի մոտ, միևնույն է չգիտենք իրականում, թե դա ի´նչ կռիվ էր, ի´նչ էր այդ ժամանակ կատարվում տարածաշրջանում, ի´նչ էր Թուրքիան, ո´ւր էր գնում նրա բանակը Ապարանով, ի´նչ էր Ռուսաստանը, ի´նչ էինք մենք։
 
Այս իշխանությունը, հասկանալով կամ չհասկանալով, տարածաշրջանը տանում է խոշոր պատերազմի, որը տեղի է ունենալու մեր տարածքում՝ մեր քաղաքների ու գյուղերի ռմբակոծմամբ։

Եթե ուժ չենք գտնում փոխելու այս իշխանությունը, չենք ուզում փոխել կամ ավելին՝ խոնարհվում ու սպասարկում ենք նրան, ապա պետք է գոնե խնդրել՝ ուժեղացնել քաղպաշտպանության համակարգը՝ ռմբապաստարաններ, իրազեկման համակարգեր և այլն։ Որովհետև այս ընթացքը այլ ելք չի ենթադրում։
 
Չորս կողմից մեզ զգուշացնում են՝ ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն, անգլերեն, որ վտանգավոր բան եք անում։ Իսկ մենք ոչ մի ռացիոնալ բան չենք անում, ոչ մի նպատակ չենք դնում, ոչ մի բանակցային իդեա չունենք։ Տհաս անչափահասի նման բոլոր առաջարկները մերժում ենք ու բոլորի համար ստեղծում լուրջ պրոբլեմներ։ Պարզ չէ՞, վերջը ոնց է լինելու։ Երևանը չի ձևակերպում իր գրագետ հաշվարկված շահը, բայց բոլորի շահերի հետ հակադրվում է։ Իսկ պարտված հասարակությունը ոչինչ չի ուզում՝ ո´չ ներկա, ո´չ նախկին, ոչ էլ՝ ապագա։ Ուզում է միայն կենցաղ ու անվտանգություն, որն էլ հենց չի լինելու։
 
Հետևություն
 
1.     Լայն հասարակությանը պետք է ճիշտ ներկայացնել վիճակը, և պայքարի հստակ նարատիվը. ընդվզիր, որ լինի խաղաղություն։ Այս ընթացքը տանում է աղետի։

2.
     Հարթակը պետք է դառնա առավելագույնս ռացիոնալ և հստակ ձևակերպի իր նպատակը. Դեէսկալացիա երկրի ներսում, Դեէսկալացիա՝ երկրի սահմաններին։

Դեէսկալացիա երկրի ներսում՝ նշանակում է ներքին հաշտության ու բազմավեկտոր երկխոսության մթնոլորտ, դեէսկալացիա երկրի սահմաններին՝ նշանակում է ակտիվ գրագետ արտաքին քաղաքականությամբ ու դաշնակիցներով լուծումներ, որոնք բացառում են պատերազմը։
 
Այս երկու կետերը ենթադրում են բազմաթիվ ենթակետեր ու տեխնիկական աշխատանք։ Հենց նման հարթակն է դառնալու հետպատերազմյան նոր լիդերություն, որը համախմբելու է բոլոր առողջ ուժերին, բոլոր ունակներին։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ