Երեկ մահացած զինծառայողը 21 տարեկան էր, Սյունիքի մարզի Ագարակ համայնքից
Երեկ՝ հոկտեմբերից 6-ին, ՊՆ N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանը Սյունիքի մարզի Ագարակ համայնքից էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը։
«Լուրը բոլորիս համար էր անսպասելի, որովհետև Վահեն երբեք վարքի շեղում չի ունեցել, խնդիրներ չի ունեցել, տարիքային անախորժություններ, խոսակցություններ տղաների հետ չի ունեցել»,–պատմեց դպրոցի տնօրենը։ Անժելա Աղայանի խոսքով, 21-ամյա Վահեն ընտանիքի ավագ զավակն էր՝ երկվորյակ քույր ու եղբայր ունի։
«Վահեն հավասարակշռված աշակերտ էր, զուսպ, հարգալից և՛ ուսուցիչների, և՛ դասընկերների նկատմամբ։ Երբեք դիտողության չի արժանացել, կոնֆլիկտային իրավիճակներում չի հայտնվել։ Լավ ընտանիքից է, ծնողները քաղաքում հարգված են»,–պատմեց դպրոցի տնօրենը՝ նշելով, որ Վահեն ընդունվել էր Երևանի պոլիտեխնիկական համալսարան, բանակից զորակոչվելուց հետո սկսելու էր ուսումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան