Որոշ հասցեներում գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Վարդենիկ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Աբովյան, Նալբանդյան, Խանջյան, Տ.Մեծի, Նար-Դոսի, Այգեստան, Չարենցի, Ալ.Մանուկյան, Սայաթ-Նովայի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան Գ-1 և Սիլիկյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 11-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կամարիս և Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ (Թումանյանի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 10-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ (Վանաձոր-2 ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Դարպաս, Շահումյան, Բազում, Լեռնապատ, Արջուտ, Արջուտ կայարան բնակավայրերի գազասպառողների, «Սեզամ- Գազ», «Տիգրան և Հայկ», «Բեսթ Գազ», «Տաթև Պրո», «Արձագանք», «Նոր գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան