«Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի
Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ տարածված կարճ հաղորդագրության, քննարկվել են կադրային բնույթի հարցեր։ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել, ըստ որի՝ նիստին հրավիրել էին նաև ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Արուսյակ Ջուլհակյանին։ Նրանց և Արփի Դավոյանի անուններն էին շրջանառվում, որպես արդարադատության նախարարի թեկնածուներ։
Նշված երեք պատգամավորները ինքնաբացարկ են հայտարարել, իսկ ՔՊ վարչությունը դեմ է քվեարկել Արփի Դավոյանի թեկնածությանը։ Նրա օգտին քվեարկել են միայն Վահագն Ալեքսանյանն ու Սուրեն Պապիկյանը, մյուսները, այդ թվում՝ Փաշինյանը, կտարականապես դեմ են եղել Դավոյանի նշանակմանը։ Փաստացի, կարելի է ասել, որ ՔՊ-ում դեռ ողջամտության ինչ-որ նշույլներ կան, գիտակցում են, թե ինչ ծաղրի էին արժանանալու Արփի Դավոյանին նախարար նշանակելու դեպքում։ Բայց միայն այն փաստը, որ այդ անունը քննարկման առարկա է դառնում, արդեն իսկ խոսում է ՔՊ-ում տիրող անառողջ հոգեբանական վիճակի մասին։
Տարօրինակ չէ նաև, որ ԱԺ երեք պատգամավորները հրաժարվել են նախարար դառնալ։ Ցանկացած ՔՊ-ական պաշտոնյա գիտի, որ ամեն պահի կարող է քավության նոխազ դառնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքում, կորցնել կերակրատաշտից օգտվելու հնարավորությունը։ Իսկ պատգամավորի մանդատը երաշխավորում է առնվազն մինչև 2026 թ. երաշխավորված աշխատանք, բարձր աշխատավարձ, պարգևատրումներ և գործուղումներ։
Շառից-փորձանքից հեռու...
Անահիտ Մելիքյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան