«Դոմուս» խանութ սրահում տեղի ունեցած հրդեհի օրը ՀԷՑ պատասխանատվության տիրույթում որևէ անջատում կամ լարման շեղում չի գրանցվել
Քանի որ ս.թ. հոկտեմբերի 7-ին «Դոմուս» խանութ-սրահում տեղի ունեցած հրդեհից հետո դրա պատճառների վարկածներից մեկը հոսանքի հետ կապված հնարավոր խնդիրն էր, հարկ ենք համարում նշել հետևյալը.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Իսակովի պողոտա 29, 29/1 և 29/3 հասցեների բաժանորդ է հանդիսանում այլ ընկերություն, ոչ «Դոմուս» ՓԲԸ-ն: Ինչ վերաբերում է տվյալ հասցեների բաժանորդին, նրա և ՀԷՑ-ի միջև սահմանազատման կետերը գտնվում են նշված տարածքից մոտ 250 մետր հեռավորության վրա: Իսկ մինչև սահմանազատման կետերը նշված օրը ՀԷՑ-ի տնտեսությունում որևէ անջատում, էլեկտրաէներգիայի լարման շեղում կամ այլ թերություն չի գրանցվել, հետևապես հրդեհի բոլոր ենթադրյալ պատճառները ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան