Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին
Հասարակություն

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցությամբ ավելացվել է Լճավան համայնքի ջրի հասանելիությունը

Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության շրջանակում համայնքային ենթակառուցվածքների զարգացման հերթական նախագիծը իրականացվեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։ 

Նախագծի շրջանակներում Լճավանի խմելու ջրի պոմպակայանի համար տեղադրվել է 9.28 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը կօգնի էապես կրճատել պոմպակայանի էլեկտրաէներգիայով ապահովման հետ կապված ծախսն ու հնարավորություն կտա բնակիչներին ունենալու խմելու ջրի ավելի երկար օրեկան հասանելիություն։ 

Պոմպակայանի խիստ ծախսատարության պատճառով բնակիչները օրվա ընթացքում խմելու ջրին միայն երկու ժամվա հասանելիություն ունեին։ Այժմ, տեղադրված արևային կայանի շնորհիվ այս ցուցանիշը 50%-ով կբարելավվի, ինչը զգալի կերպով կթեթևացնի բանկիչների առօրյան։

«Արևորդի»-ի հետ մեր համագործակցության շրջանակում մենք բազում արևային կայաններ ենք տեղադրել՝ լուծելով համայնքների էլեկտրաէներգիայի խնդիրը։ Այս անգամ, այնպես է ստացվել, որ զուգահեռ լուծում ենք նաև ջրի խնդիր։ Կարծում եմ, սա ամենալավ ձևերից է կորպորատիվ պատասխանատվություն դրսևորելու, երբ տեխնոլոգիաներին հասանելիություն ունեցող ընկերությունները հիմնարար խնդիրներ են լուծում երկրի բնակիչների համար՝ բարելավելով նրանց կյանքի որակը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Լճավանի համայնքի ջրի հասանելիության հարցի լուծումը արևային էներգիայի կիրառման միջոցով մի նոր կարևոր քայլ է դեպի համայնքների կայուն զարգացում։ Տեղադրված արևային կայանը ոչ միայն նվազեցնում է պոմպակայանի ծախսերը, այլև էապես բարելավում է բնակիչների կյանքի որակը՝ երկարացնելով խմելու ջրի հասանելիության ժամանակահատվածը։ «Արևորդի» ՀԿ-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք միաժամանակ լուծում են և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդիրները՝ նպաստելով համայնքների երկարաժամկետ զարգացմանը», - ասել է Արևորդի ՀԿ-ի գլխավոր ինժեներ Մարտին Մարալչյանը։

«Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը Ucom ընկերությանը համայնքի ղեկավարի կողմից Լճավան բնակավայրում այս նախաձեռնությունը իրականացնելու համար։ Արևային կայանները ոչ միայն նպաստում են համայնքի ջրաքանակի ավելացմանը, այլև զգալի խնայողություններ են ապահովում բյուջեի համար։ Բացի այդ, սա օրինակ է ծառայում Լճավանի մյուս բնակիչների համար՝ խրախուսելով նրանց ևս տեղադրել արևային կայաններ իրենց բնակավայրերում՝ նպաստելով համայնքի երկարաժամկետ կայուն ապրելակերպի ձևավորմանը» - նշել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։ 

Նշենք, որ Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում նախորդ տարի ևս իրականացվեց նախագիծ Վարդենիս համայնքում՝ Վանևանում, որտեղ տեղադրվել էր 9.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ կայան։ Այս տարի արևային կայաններ են տեղադրվել նաև Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք տարբեր բնակավայրերում։