Կոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «BMW X5»-ը․ կա 6 տուժած
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի, Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «BMW X5» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և Եղվարդ քաղաքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց։
Բախման հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում, իսկ «Nissan Tiida»-ի առջևի ձաղ կողմի անվահեծանը կոտրվել է։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան