IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում
IDBank-ը և Իդրամը մասնակցել են Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին 40-ից ավելի ոլորտների շուրջ 120 ընկերություններ։ Ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ ծառայեց գործարարների համար՝ ծանոթանալու այլ բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններին և ընձեռած հնարավորություններին։
Բանկի և Իդրամի թիմերը ներկա էին՝ պատմելու ընկերությունների տրամադրած լայն հնարավորությունների մասին, որոնք բիզնեսներին առաջարկում են օգտվել ամբողջական փաթեթից ու ընդլայնել համագործակցության շրջանակը՝ տրամադրելով բացառիկ փաթեթներ՝ յուրաքանչյուր բիզնեսի համար առաջարկելով համապատասխան ինդիվիդուալ լուծում։
Իդրամի ՓՄՁ ներգրավման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանի խոսքով՝ 22,500 գործընկերներն Իդրամն ընտրել են հարմարավետության, ճկունության, ստանդարտներից դուրս, պարզ և միշտ հասանելի լինելու համար։
«Իդրամը իսկական հաջողված Made in Armenia լուծում է. իզուր չէ, որ մեզ անվանում են ազգային վճարային համակարգ: Մենք նաև հաճախորդների թիվ մեկ ընտրությունն ենք QR-վճարումների հարցում, և նրանք մշտապես փնտրելու են Իդրամի QR-ը բիզնեսների դրամարկղերում» - նշեց Աղվան Աբրահամյանը։
Իր ելույթում նա ներկայացրեց Իդրամի ծառայություններն ու նախաձեռնությունները, որոնք օգնում են բիզնեսներին աճել ու զարգանալ՝ տրամադրելով պատրաստի լուծումներ ու թույլ տալով չմտահոգվել հավելյալ գործիքների կիրառման ու ծրագրերի ներդրման մասին։
Ցուցահանդեսի ընթացքում IDBank-ի և Իդրամի տաղավարում մասնագետները բիզնեսներին ներկայացնում էին բիզնեսների համար ծառայությունների ամբողջական փաթեթը՝ գործող հատուկ առաջարկով ու նոր հնարավորություններով։ «IDBank-ը բիզնես հաճախորդների համար ստեղծել է անհատականացված բանկային լուծումներ՝ հարմարեցված վերջիններիս կարիքներին, որոնք առավելագույնս ծառայում են բիզնեսների կայուն զարգացմանն ու աճին», - նշել է IDBank-ի ինստիտուցիոնալ բիզնեսի և համագործակցության վարչության ղեկավար Արթուր Սեյրանյանը։
IDBank-ը բիզնեսներին առաջարկում է բիզնես քարտեր և վարկեր՝ հատուկ պայմաններով, IDsalary աշխատավարձային բացառիկ փաթեթը, վճարային գործիքներ, հաշիվների բացում և սպասարկում, ինչպես նաև ապահով ավանդի հնարավորություն և այլն։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան