Ռեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմի
Մոսկվայում ավարտվել է «Եվրասիա-Կինոֆեստ» առաջին միջազգային կինոփառատոնը, որը կայացել է հոկտեմբերի 17-ից 21-ը։ Այն համախմբել է ավելի քան 5 հազար մարդու մայրաքաղաքի տարբեր հատվածների վեց վայրերում։ Միջոցառման կազմակերպիչը «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունն էր:
Փառատոնի հյուրերն էին 18 երկրների հայտնի դերասաններ, ռեժիսորներ, լրագրողներ, կինոքննադատներ։ Բացման և փակման արարողություններին ներկա են եղել Դմիտրի Խառատյանը, Օլգա Օստրումովան, Նատալյա Վարլեյը, Նոննա Գրիշաևան, Դմիտրի Պևցովը և կինոյի ու էստրադայի այլ աստղեր։
«Կինոփառատոնը ֆանտաստիկ ստացվեց։ Միջոցառման համար, որ անցկացվում է առաջին անգամ և նույնիսկ հոկտեմբերին, զարմանալի է 5 հազար հանդիսատեսի թիվը։ Հրաշալի մրցութային ծրագիր ունեինք։ Մրցույթին ներկայացված նկարների որակը շատ բարձր է ստացվել։ Հավակնորդների միջև լուրջ պայքար է ծավալվել։ Պայքարի ինտենսիվությունն է որոշում փառատոնի հաջողությունը», - ասել է կինոփառատոնի նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը։
Հինգ օր շարունակ կինոարդյունաբերության ներկայացուցիչները մասնակցել են կլոր սեղանների, ստեղծագործական հանդիպումների, աշխատաժողովների, քննարկումների, վարպետության դասերի և, իհարկե, մրցութային ցուցադրությունների։ Կլոր սեղանների ընթացքում քննարկվել են եվրասիական երկրներում կինոյի զարգացման հեռանկարները, ֆիլմերի տարածման արդի խնդիրները, հոսքային հարթակներ մուտք գործելու ուղիները և այլ թեմաներ։
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 53 ֆիլմ։ Ֆիլմերը գնահատել է միջազգային ժյուրին։ Թիմի կազմում էին Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ելենա Ցիպլակովան, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Ռուստամ Սագդուլլաևը և կինոարդյունաբերության այլ հայտնի գործիչներ։
«Եվրասիա-Կինոֆեստ»-ին հաղթել է 12 ֆիլմ։ Ռեժիսորներն ու դերասանները արժանացել են կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ Եվրասիայի արձանիկին, որը խորհրդանշում է մայրցամաքի երկրներում ապրող մարդկանց մշակույթի փոխանակումը։ Փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է ռուս-ղազախական «Ծիծեռնակ» ֆիլմին, որի ռեժիսորն է Մալիկա Մուհամեջանը։
Ռեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմի՝ լավագույն ռեժիսորական որոշման համար։ Ֆիլմում մեղվապահ Վարուժը մեկ տարի գումար է խնայել դստեր՝ արտասահմանում սովորելու համար։ Հենց այն օրը, երբ նա պետք է գումար ուղարկի աղջկան, պարզվում է, որ իրեն թալանել են։
«Փոքրիկ դերասանների հետ լավագույն աշխատանքի համար» խորագրով մրցույթի հատուկ դիպլոմ է շնորհվել ռեժիսոր Քսենյա Պչելինցևայի «Որտեղ լավ է» ֆիլմին։ Փառատոնի շրջանակներում անցկացվել է դրամաշնորհային մրցույթ «Եվրասիա» կազմակերպության կողմից։ 17 ռեժիսոր, դերասան և սցենարիստ ներկայացրել են ազգային ֆիլմերի նախագծեր, որոնք պատմում են ժողովուրդների բարեկամության, հայրենասիրական դաստիարակության, մայրցամաքի երկրների համար կարևոր պատմական իրադարձությունների և այլնի մասին։ Դրամաշնորհային մրցույթի հաղթողները, ովքեր կարող են ապավինել «Եվրասիա»-ի աջակցությանը, հայտնի կդառնան նոյեմբերի 1-ին։
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է հետխորհրդային տարածքում քաղաքացիների շահերը խթանելու համար։ «Եվրասիա»-ի նպատակն է ամրապնդել ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածքում՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը։ «Եվրասիայի» հիմնական ուղղություններից է դպրոցականներին, ուսանողներին և երիտասարդ մասնագետներին աջակցելը։ Ծրագրերը ներառում են կրթական ծրագրեր, փոխանակումներ, պրակտիկա խոշոր պետական և մասնավոր բարձր տեխնոլոգիաների ընկերություններում և մեդիա դպրոցում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան