Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան
Վանաձորը փոփոխություն է ուզում․ փոփոխության համարն է` համար 3․ «Ուժեղ Հայաստան»Հանդիպում Հայաստանի և արտերկրի կրիպտո համայնքի ներկայացուցիչների հետ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներովՄեր Ուժեղ Վանաձորը. Նարեկ ԿարապետյանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱզգերը հզորանում են ոչ թե անձերի անուններով, այլ այն գաղափարներով, որոնց շուրջ համախմբվում են. Աննա ՂուկասյանՈւժեղ Հայաստան դաշինքը Վանաձորում էՎանաձորս․ Ալիկ ԱլեքսանյանԲլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել է․ նա անցնում է խուլիգանության հոդվածովԳերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը. Ռուբիո7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար ՎարդանյանԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Հայաստանում Ուկրաինայի թեմայով ԵՄ գագաթնաժողովը. Սերգեյ ԼեբեդևԱչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են՝ հերթական պարտությունն արդարացնելու համար․ ԱբրահամյանՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցենԻ՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա տարածաշրջանում․ Խամենեի
Հասարակություն

Մասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին 600 հազար դոլարի չափով վնաս է պատճառվել, նրանք մեղադրում են Իրանի դեսպանին և հյուպատոսին

Գառի մսի առևտրով զբաղվող Մասիս քաղաքի մի շարք բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Մասիսի սպանդանոցի մոտ: Պատճառն այն է, որ իրենց պնդմամբ Իրանում ՀՀ դեսպանն ու հյուպատոսն իրենցից գառ են գնել և գումարները չեն վերադարձրել, խոսքը 600 հազար դոլարի մասին է:

Tert.am-ի հետ զրույցում նրանցից Ռոմիկ Բաքոյանը պատմեց, որ այս ամենը սկսվել է հունիսի 20-ից, երբ սպանդանոցի տերը՝ Արմոնդ Հախվերդյանը, զանգել է իրենց՝ առևտրականներին և ասել, որ Իրանից գնորդ է բերել Հայաստան, որը ցանկանում է  սպանդանոցում գառի մսի մորթ իրականացվի որ գնի:

«Մենք եկել, խոսացել, պայմանավորվել ենք և ցանկացել ենք աշխատել այդ մարդու հետ: 1-ին և 2-դր խմբաքանակի մորթի գումարները մեզ տվեցին, 3-րդ խմբաքանակի մորթն իրականացրեցինք, խոսքը 156 մլն դրամի մասին է, այդ գումարը հափշտակեցին, չտվեցին: Մեզ խաբել են Իրանից: Մենք աշխատել ենք գնորդ Յուսուֆ Մուրազիի հետ: Երբ գումարները սկսեցին չտալ Իրանից, սկսեցինք անհանգստանալ, քայլեր ձեռնարկեցինք, որի արդյունքոմ հասանք Իրանի դեսպանատուն»,- ասաց Ռոմիկ Բաքոյանը:

Ապա նա պատմեց, որ հանդիպել են ՀՀ-ում Իրանի հյուպատոսի հետ, ով իրենց տարել է դեսպան Մեհդի Սոբհանի մոտ, սեպտեմբերի 14-ին հանդիպել են վերջինիս հետ:

«Անձամբ դեսպանն է մեզ հրավիրել: Ասաց՝ ժողովուրդ, շատ եմ խնդրում ձեզ, մի բարձրաձայնեք, ՀՀ-ի և Իրանի համար ամոթալի է սա: Ամեն ինչ նորմալ կլինի, ես եմ երաշխավորում Յուսուֆ Մուրազիի տեղը, նա լավ մարդ է, մենք կաշխատենք ձեզ հետ, նորից գառ տվեք, այդ գառի գումարները ես կվճարեմ ձեզ անձամբ և հին գումարը քիչ-քիչ կմարեմ: Պահանջեցինք, որ գրավոր պայմանագիր կնքվի, մեզ ամոթանք տվեց: Ամոթ չի՞, այստեղ մի ամբողջ ազգ ենք ներկայցնում, մտածում եք՝ այդ երկու կոպեկի համար ձեզ պետք է խաբե՞մ»,- պատմեց Ռոմիկը:

Նա ներկայացրեց, որ դեսպանի ասածի պես սկսել են աշխատել, սկզբում ամեն ինչ նորմալ է եղել: «Առաջին խմբաքանակ գառները մորթեցինք, դեսպանի ասածի պես եղավ, մեր հին գումարներից 8 մլն դրամ վճարեցին, մնացած ինչ գառ մորթեցինք գումարը վճարեցին: Երկորրդ անգամ 650 հատ գառ մորթեցինք հին գումարից չտվեց: Հարցրեցինք՝ բա ինչի՞ այդպես: Ասաց՝ խնդրում եմ Ձեզ հիմա այսպես անենք, երկու օրից նորից մորթ արեք, երկուսի գումարը իրար հետ կտանք ձեզ: Երրորդ խմբաքանակը մորթել ենք արդեն գումարը խաբեցին չտվեցին»,- ասաց նա:

Նա նշեց, որ թույլ չեն տվել բարձած բեռնատարը տանեն Իրան, համարները վրայից հանել են: «Իրենք գնացել են Մասիսի ոստիկանության բաժնում բողոքել: Մեզ տարան բաժին, իրենք ցուցմունքները են տվել, մենք էլ ցուցմունք տվեցինք, որ այսպիսի բան է եղել, այդ դեպքերը բոլորը արձանագրել են: Երեկվա դրությամբ բեռնատարի համարները տվել են, որ գնա, հիմա մենք էլ ակցիա ենք կազմեկերպել Մասիսի սպանդանոցի մոտ, որ մեզ խաբել են»,- նշեց նա:

Նա տեղեկացրեց նաև, որ 2-րդ, 3-րդ անգամ արդեն դեսպանն է խաբել: «Երեք օր առաջ հյուպատոսին դեսպանն ուղարկել էր, մեզ համոզում էր, որ այդ ապրանքը ուղարկենք, հետո մեզ համար գնորդներ կճարեն: Այդ փողը չեն տա, բայց գնորդներ կճարեն: Ասում են՝ վճարել են այդ գումարը, ասում ենք՝ ո՞ւմ եք վճարել, պատասխանում են՝ ձեր գնորդին ենք վճարել՝ Յուսուֆ Մուրազիին: Յուսուֆ Մուրազին էլ ասում է՝ չեն վճարել մեզ, կտրոնները կան բոլոր, մեզ նման վճարում չի արվել: Այդ գումարը հավանաբար հյուպատոսն ու դեսպանն  են յուրացրել»,- ասաց նա:

Tert.am-ը փորձեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից պարզաբանում ստանալ և իրենց տեսակետը հասկանալ, դեսպանատնից ասացին՝ գրավոր դիմենք, եթե ցանկանան կարձագանքեն: Tert.am-ը հարցում է ուղարկել դեսպանատուն, պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք: