Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում մայրն ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարաության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից ընտանիքի անդամներ են տեղափոխվել՝ մի մասը՝ Գյումրու բժշկական կենտրոն, մի մասը՝ «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շիրակի մարզաին վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված թաղամասի շենքերից մեկի բնակարանից Գյումրու ԲԿ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Մարինե Բ.-ն, իսկ «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ 10-ամյա տղա, 16-ամյա և 17-ամյա աղջիկներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձանց մոտ հնարավոր է՝ թունավորում է եղել, ինչը առաջացած լինի խոհանոցում տեղադրված գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան