«Թոռս ասում է՝ այս ի՞նչ ընտանիք է, վերջը մենք ընտանիքով հաց ուտելո՞ւ ենք, թե՞ չէ». Դավիթ Հակոբյան
«Շատ ուրախանում եմ, երբ թոռս ասում է՝ «լավ, էս ի՞նչ ընտանիք է, վերջը մենք ընտանիքով հաց ուտելո՞ւ ենք իրար հետ, թե՞ չէ»: Ես, երբ տուն եմ մտնում, ասում եմ՝ «Հայկո, հավաքի՛ր բոլորին, ընտանիքով հաց ենք ուտում»: Ասում են՝ «պապ, ես նոր կերա, պապ, ես դաս եմ անում...»: Հարցնում եմ՝ հայրդ ու՞ր է՝ դեռ չի եկել, մայրդ ո՞ւր է՝ ներկայացման է... Երբեք չի ստացվում ընտանիքով հավաքվել հացի սեղանի շուրջ»,- Deep Parenting փոդքասթի շրջանակներում պատմել է դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից հատվածներ:
«Թոռներիս ամեն օր սովորեցնում եմ, որ հարմարվել եղածի հետ չի կարելի: Սա ամենակարևորն է, որ ուզում եմ նրանց փոխանցել: Երբեք անհնար չէ, պարզապես պետք է շատ լավ ուզել: Լավ ուզելու մեջ կարողանալ կա: Խնդիրը քեզ համոզելն է, որ դու ունակ ես դա անել:
Ուսանողներիս հաճախ ասում եմ, եթե փորձ է, ռեկտորը ներս մտնի, հյուր մտնի, ով ուզում է թող մտնի, երբեք չեք ընդհատում փորձը, բայց հանկարծ, նստած լինեք ու մտնի, մեկդ ոտքի չկանգնեք, ձեռքիցս չեք պրծնի: Ձևը այս աշխարհում ամենակարևոր բանն է: Ձևը հանիր բովանդակությունից, տեսանելի չի լինի: Ում է պետք իմ բովանդակալից մտքերը, եթե ես այդ մտքերը փոխանցելու ձևին չեմ տիրապետում: Ոչ մեկին դա հետաքրքիր չէ: Իսկ ձևը գտնում է նա, ով ունի բովանդակություն»,- ասել է Դավիթ Հակոբյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...