Միջնադարում Կեչառիսի վանական համալիրը հայոց ինքնության պահպանության և օտարամոլության դեմ պայքարի գլխավոր կենտրոններից էր. «Մեր պատմությունը» նախագիծ
Ծաղկաձորում գտնվող Կեչառիսի վանական համալիրը հայոց եկեղեցաշինության գլուխգործոցներից է: Ժամանակակից տերմինաբանությամբ ասած` Կեչառիսի վանքն ի սկզբանե էլիտար նշանակություն է ունեցել թե ձևի, և թե բովանդակության համատեքստում: 11-րդ դարում այս վանական համալիրի օծման արարողությանը մասնակցել է հայոց արքա Գագիկ Առաջին Բագրատունին, կաթողկոս Սարգիս Առաջին Սևանցին և ամբողջ հայկական իշխանական վերնախավը: Վանքը նաև նշանավորվում է նրանով, որ Կեչառիսի տարածքում են հանգչում հանուն Հայրենիքի նահատակված այնպիսի զորավարներ, ինչպիսիք են Գրիգոր Ապիրատյան իշխանը և Պռոշ Մեծ իշխանը: Կեչառիսի վանական համալիրում են գործունեություն ծավալել Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և Խաչատուր Կեչառեցին, որոնց գաղափարախոսական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ պահպանել հայոց ազգային ինքնությունն ու գաղափարական հիմքեր ստեղծել պետականության վերականգնման համար:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Կեչառիսի վանական համալիրը միջնադարյան այն խոշոր ազգային-հոգևոր կենտրոններից էր, որը նպատակադրված պայքարում էր հայոց ինքնության պահպանման և օտարամոլության դեմ: Կեչառիսի վանական միաբանության համառ պայքարի շնորհիվ էր նաև, որ միջնադարում Հայ Առաքելական Եկեղեցին կարողացավ պահպանել դավանաբանական ինքնուրույնությունը, իսկ հայ ժողովուրդը` հոգևոր սուվերենությունը: Կեչառիսի վանքը ուշագրավ է նաև այն հանգամանքով, որ եկեղեցու բակում պահպանվել է վանքի ճարտարապետի` Վեցիկ վարդապետի տապանաքարն ու խաչքարը: Եզակի երևույթ է, երբ մեր օրեր է հասել միջնադարյան հայ ճարտարապետի շիրմաքարը` ընթեռնելի արձանագրությամբ: Կեչառիսի վանքը յուրահատուկ է եկեղեցու ճակատային հատվածում արված որմնանկարով, որը պատկերում է Ահեղ Դատաստանի տեսարանը:
Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ 11-րդ դարում Պահլավունի իշխանատոհմի հիմնած Կեչառիսի վանքի շնորհիվ Ծաղկաձորը շուրջ 1000 տարի է` ճանաչելի վայր է թե՛ հայերի, թե՛ արտասահմանցիների համար: Ծաղկունյաց լեռների ստորոտին ծվարած այս բնակավայրն արդեն խորհրդային ժամանակներում վերածվել է հանգստի գոտու և նշանավոր սպորտային կենտրոնի, որտեղ մեր օրերում էլ տարբեր երկրների սպորտային հավաքականներ մարզումներ են անցկացնում:
Կեչառիսի վանական համալիրի և Ծաղկաձորի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...