Բայդենը Վրաստանի վերաբերյալ հայտարարություն է արել
Միացյալ Նահանգները վրաց ժողովրդին և Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան նկրտումներին աջակցելու երկար պատմություն ունի: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ։
«Ուստի ես խորապես անհանգստացած եմ երկրի վերջին ժողովրդավարական հետընթացով, ներառյալ օրենսդրության ընդունումը, որը պատճենում է ռուսական օրենքները, որոնք սահմանափակում են հիմնարար ազատությունները և սահմանափակում են անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար տարածքը:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին վարչական ռեսուրսի բազմաթիվ փաստագրված չարաշահումներով, ինչպես նաև ընտրողներին ահաբեկելով և հարկադրելով:
Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց տեսակետը այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ միջազգային և տեղական դիտորդները չեն որակել որպես ազատ և արդար։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը թափանցիկորեն հետաքննել բոլոր ընտրական խախտումները, չեղյալ հայտարարել այնպիսի օրենքներ, ինչպիսիք են այսպես կոչված Օտարերկրյա ազդեցության մասին օրենքը, որը սահմանափակում է հավաքների և արտահայտվելու ազատությունը, և անհապաղ երկխոսություն սկսել Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ընտրությունների արդարությունը վերականգնելու համար:
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խստորեն հարգել օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները, որոնք մնում են Վրաստանի եվրաատլանտյան ապագայի հիմքը»,- ասված է հայտարարության մեջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան