Կյանքից հեռացել է Էդվարդ Վաթյանը
Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակաշատ մարզիչ Էդվարդ Վաթյանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Հայաստանի վաստակաշատ մարզիչներից՝ Էդվարդ Վաթյանը։
Էդվարդ Վաթյանը ծնվել է 1938 թվականին։ Նա հանդես է եկել Հայաստանի հավաքականներում, մասնակցել ԽՍՀՄ առաջնություններին, համամիութենական ժողովուրդների ամառային սպարտակադիաներին, միջազգային մրցաշարերին և այլ մրցումներին։
Սպորտային կարիերան ավարտելուց հետո նա շարունակել է իր գործունեությունը որպես մարզիչ, մեծ ներդրում ունենալով բասկետբոլի զարգացման գործում։ Նրա սաներից շատերը ընդգրկվել են Հայաստանի հավաքականներում։ Հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Ռոդոն սգո սրահում»,- ասված է հաղորդագրության մեջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան