Կրթական ուղևորություն դեպի Դուբայ
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի ԱՄԷ Դուբայ քաղաք՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA) մասնակցելու նպատակով, որը անց է կացվելու 2025թ․ ապրիլի 6-21-ը։
Հիմնադրամը Ակադեմիայի կազմակերպիչների հետ սերտ համագործակցելով` ստացել է աննախադեպ առաջարկ Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և դասատուների համար: Ծրագիրը կրթական հիանալի հնարավորություն է պատանի երաժիշտների, ուսուցիչների և երաժշտասերների համար 16 օր շարունակ ձեռք բերել միջազգային փորձառություն և մասնագիտական վերապատրաստում:
Ծրագրի մասնակիցներին կընձեռնվի բացառիկ հնարավորություն անհատական վարպետության դասեր ստանալ այնպիսի հայտնի երաժիշտներից, ինչպիսիք են՝ Ջուլիանո Մացոկանտեն (Իտալիա), Քորդելիա Հոֆեր-Թոյչը (Ավստրիա), Գիզա Լաքերը (Գերմանիա), Ջուզեպպե Ջիբոնին (Իտալիա), Թոմազո Բենչիոլինին (Իտալիա) և այլ հայտնի երաժիշտներ:
Հեղինակավոր InClassica 2025 միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Դուբայի ամենահայտնի մշակութային վայրերից մեկում՝ Դուբայ Օպերայում, Ակադեմիայի մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվել 16 դասական շքեղ համերգների, որոնց հանդես են գալու հանրահռչակ Ֆրանց Շուբերտի ֆիլհարմոնիան (Իսպանիա), Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Ճապոնիա) և աշխարհահռչակ այնպիսի արտիստներ ու դիրիժորներ, ինչպիսիք են՝ Մարիա Դուենյասը, Միխայիլ Պլետնյովը, Մաքսիմ Վենգերովը, Գիլ Շահամը, Ֆաբրիցիո Մելոնին, Անդրեա Բատիստոնին և այլք։
Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցի/քոլեջի/ կոնսերվատորիայի սան հանդիսացող 12-18 տարեկան պատանի երաժիշտները հետևյալ մասնագիտություններով՝ լարային (ջութակ, ալտ, թավջութակ), փողային (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն), դաշնամուր:
Ծրագիրը նախատեսված է նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչների և դասախոսների համար՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին՝ ընձեռելով նրանց հիանալի հնարավորություն վերապատրաստվել, ծանոթանալ դասական երաժշտության կատարողական արվեստի տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ, ստանալ հասանելիություն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների դասավանդման մեթոդներին, յուրացնել դասական ստեղծագործությունների կատարողական նոր մեկնաբանումներ ու մոտեցումներ և անցկացնել դասական երաժշտությամբ հագեցած մշակութային օրեր։ Ծրագրին կարող են մասնակցել նաև երեխաներին ուղեկցող անձինք։
Կրթական ծրագրի մրցույթի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ՝այստեղ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան