Չարենցավանում տեղի ունեցած ծեծկռտnւքին մասնակցել է 26-ից ավելի անձ, կան ձերբшկալվածներ և վիրшվորներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 4-րդ թաղամասի «VTB-ի խաչմերուկ» կոչվող տարածքում, խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Էդգար Ս․-ն, 25-ամյա Հենրիկ Ս․-ն, 22-ամյա Արսեն Խ․-ն, 24-ամյա Հովսեփ Հ․-ն, 26-ամյա Սևակ Կ․-ն և 22-ամյա Մայիս Ա․-ն վիճաբանել են Կոտայքի մարզի բնակիչներ 28-ամյա Էդուարդ Մ․-ի, 29-ամյա Խորեն Ե․-ի, 29-ամյա Արայիկ Ս․-ի 20-ամյա Դավիթ Ք․-ի, 27-ամյա Աշոտ Մ․-ի, 29-ամյա Ավետիս Մ․-ի, 28-ամյա Կարեն Ս․-ի, 35-ամյա Դավիթ Ս․-ի 30-ամյա Գևորգ Ա․-ի, 29-ամյա Հենրիկ Ա․-ի, 23-ամյա Սամվել Ա․-ի և 20-ամյա Վահե Խ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ են հասցրել միմյանց, հաղորդում է Shamshyan.com-ը:
Այդ ամենի արդյունքում Վահե Խ․-ն «ԳՈՒՎ, պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Մայիս Ա․-ն «աջ ազդրոսկրի փակ կոտրվածք տեղաշարժով, վերհոնքային շրջանի սալջարդ ձախից» ախտորոշմամբ դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հիշյալ դեպքին մասնակից են եղել նաև Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Ռոբերտ Խ․-ն, 23-ամյա Հայկ Գ․-ն, 27-ամյա Արտյոմ Ս․-ն, 37-ամյա Վահե Մ․-ն, 20-ամյա Գոռ Մ․-ն, 23-ամյա Նարեկ Ս․-ն, 29-ամյա Վիգեն Լ․-ն և 23-ամյա Ալեքսանդր Խ․-ն:
Հոկտեմբերի 31-ին Ռոբերտ Խ․-ն, Կարեն Ս․-ն և Հենրիկ Ա․-ն ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության Չարենցավանի բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան