19-ամյա Թաթուլ Ղ․-ն, 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, 50-ամյա Գոհար Խ.-ն և 77-ամյա Ռաֆիկ Ն․-ն մահացել են
Նոյեմբերի 1-ի ժամը 15.30-ին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նորամարգ գյուղի 12-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարի մեջ: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Նոյեմբերի 1-ի ժամը 16.20-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 85-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատարը և «ՎԱԶ-2199» մակնիշի մեքենան, ինչի հետևանքով «ՎԱԶ-2199»-ի վարորդը՝ 77-ամյա Ռաֆիկ Ն․-ն, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Նոյեմբերի 1-ի ժամը 22.45-ի սահմաններում Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ԻԶՀ 27156» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Օպել» մեքենայում առաջացել է հրդեհ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպելի» վարորդը՝ 19-ամյա Թաթուլ Ղ․-ն, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Նոյեմբերի 1-ի ժամը 18.50-ին Արմավիր-Գյումրի ճանապարհի 84-րդ կմ-ին իրար են բախվել «Օպելը» և «Մերսեդես» մակնիշի բեռնատարը: «Օպելի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ արձանագրվել է ուղևորներից 50-ամյա Գոհար Խ.-ի մահը:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան