Fast Shift-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Ֆասթ Շիֆթը հայտարարել է, որ միանում է Իդրամի բաց QR-ենթակառուցվածքին։ Իդրամ ընկերության և Ֆասթ Շիֆթի միջև կնքվեց հուշագիր, որի շրջանակում այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել նաև Ֆասթ Շիֆթի օգտատերերը՝ հավելվածի միջոցով։
«Open QR-ը բաց համագործակցության առաջին փորձն է Հայաստանի ֆինանսական շուկայում, ինչը շատ ողջունելի է։ Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինն է միացել Open QR-ին և նպաստելու է այս գաղափարախոսության տարածմանը։ Մենք կլինենք բաց ու վստահելի գործընկերության և հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից», - ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։
Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը շեշտում է, որ սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար. «Բոլոր այն ֆինանսական կառույցների հաճախորդները, որոնք կմիանան ենթակառուցվածքին, հնարավորություն կունենան իրենց իսկ ֆինանսական հավելվածներով սքանավորել Իդրամի QR-ը և վճարել ավելի քան 22.500 վաճառակետերում», - ասել է Արսեն Քդենյանը։
Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ ենթակառուցվածք ասելով նկատի ունեն ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարողանան սքանավորել Իդրամ QR-ը։ «Մենք նկատի ունենք նաև ֆինանսական կառույց-գործընկերների, առևտրային կետեր-գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում և կատարելագործում», - ասել է Գրիգորի Յոլյանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան