«Վստահ ենք առաջիկա խաղերի հարցում». Մխիթարյան
Սերիա Ա-ի 2024/25թթ․ խաղարկության 11-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Վենեցիային»։ «Ներաձուրիները» հաղթել են մրցակցին նվազագույն հաշվով։
«Հնարավորությունները չօգտագործելով` ինքներս մեզ բարդ իրավիճակի մեջ գցեցինք։ Կարող էինք ժամանակից շուտ լուծել խաղի ելքը։ Այս հարցում պետք է շտկումներ անենք։ Հասկանում էինք, որ կարող ենք ավելի մեծ հաշվի տարբերությամբ հաղթել և շատ ենք աշխատում՝ լավ արդյունք ցույց տալու համար։ Վստահ ենք առաջիկա խաղերի հարցում, ցանկանում ենք, որ մեր երկրպագուները հպարտանան մեզնով։
«Ինտերի» կազմում հանդես գալն ինձ համար իրոք յուրահատուկ զգացողություն է պարգևում, այստեղ ես ինձ շատ երջանիկ եմ զգում։ Թիմակիցներս ինձ շատ են օգնում, և ես այստեղ եմ՝ թիմին օգտակար լինելու համար։
Հիմա պետք է մտածենք «Արսենալի» խաղի մասին, որից հետո շատ հետաքրքիր և յուրահատուկ հանդիպում ենք ունենալու արդեն «Նապոլիի» հետ»,- հայ կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «ներաձուրիների» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը կարողացել էր գրավել մրցակցի դարպասը, սակայն խաղի մրցավար Մարիա Սոլեն VAR-ի կրկնապատկերը դիտելուց հետո խաղից դուրս վիճակ էր արձանագրել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...