Ucom-ը Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովի պլատինե գործընկերն է
Ucom-ը հանդես է եկել որպես Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովի (ArmIGF) պլատինե գործընկեր։ Միջոցառման նպատակն էր ինտերնետ կառավարման խնդիրների քննարկումը։
Համագործակցության շրջանակում, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ողջույնի խոսքով հանդես է եկել համաժողովի բացման արարողությանը։
Այս տարի լրանում է .am դոմենի 30-ամյակը, ինչի կապակցությամբ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն համախմբել է պետական կառույցների, հասարակական ու բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ինտերնետ կառավարման ոլորտի մասնագետներին։ Համաժողովը նպատակ ունի կարևորել ․am դոմենի նշանակությունը և ստեղծել քննարկման հարթակ՝ ինտերնետ կառավարման մարտահրավերները, առաջընթացն ու ապագա հնարավորությունները վերլուծելու համար։
«Ucom-ում մենք համոզված ենք, որ ինտերնետի անվտանգությունը անհրաժեշտություն է նոր թվային իրականության մեջ, որտեղ յուրաքանչյուր օգտատեր պիտի հնարավորություն ունենա վստահորեն օգտվել իրեն առաջարկվող ծառայություններից։ Թվայնացումը շատ կարևոր է, սակայն այն ունի նաև որոշակի ռիսկեր, որոնց դիմակայելու համար մեզ անհրաժեշտ են ինչպես տեխնոլոգիական լուծումներ, այնպես էլ համագործակցություն և պատասխանատվություն՝ ապահովելու օգտատերերի անվտանգությունն ու վստահությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«IGF-ի 9-րդ միջոցառումն անցկացնելով՝ համոզվել ենք, որ այս հարթակը լայն շրջանակների համար հիմք է ստեղծում ինտերնետ կառավարման խնդիրների քննարկման և համագործակցության համար։ Թվային զարգացման այս փուլում, երբ «Ինտերնետ հանրությունը» և Հայաստանի .am դոմենը նշում են իրենց 30-րդ տարեդարձը, ուրախությամբ արձանագրում ենք մի շարք ձեռքբերումներ, որոնք լայն հանրությանը կրթվելու, տնտեսական աճի և բարօրության հասնելու հնարավորություն են տվել։ Ժամանակն է նախանշելու հաջորդ տասնամյակների անելիքները», - նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։
Այս տարի համաժողովը կենտրոնացել է թվային գրագիտության զարգացման, նոր սերնդի տնտեսության և ենթակառուցվածքների ձևավորման և հասարակական և կառավարման համակարգերի անհրաժեշտ բարեփոխումների վրա։ Այս մոտեցմամբ՝ փոքր երկրները թվային դարաշրջանում ունեն զարգացման մեծ ներուժ, ինչը հաստատում է միջազգային փորձը։
Համաժողովում իրենց փորձով կիսվեցին առաջատար մասնագետներ ԱՄՆ-ից, Էստոնիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Սերբիայից, Ուզբեկստանից և Վրաստանից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան