Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին
Հասարակություն

ԱրարատԲանկը «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու

Հավատարիմ իր սոցիալական պատասխանատվությանը՝ ԱրարատԲանկը միանում է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության նախաձեռնությանը՝ աջակցելով Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնմանը: Որպես նոյեմբերի 18-ին կայանալիք բարեգործական համերգի գլխավոր հովանավոր՝ Բանկն իր ներդրումն է բերում հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված այս յուրահատուկ նախագծին, որի նպատակն է ստեղծել 100 հեկտար անտառային տարածք:

«Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնումը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն միավորում է մշակութային ժառանգության պահպանումն ու բնապահպանական արժեքների ստեղծումը: Որպես «Իմ անտառ Հայաստան»-ի երկարամյա գործընկեր՝ մենք հետևողականորեն նպաստում ենք Հայաստանի անտառապատմանը, և այս նախաձեռնությունը դառնում է մեր համագործակցության հերթական նշանակալի փուլը: Հատկանշական է, որ Ազնավուրի 100-ամյակի առթիվ մենք ստեղծում ենք կենդանի, աճող հուշարձան, որը տարեցտարի կընդարձակվի ու կծաղկի՝ խորհրդանշելով մեծ արվեստագետի անմահ ժառանգությունը: Համոզված եմ, որ այս դաշնամուրային երեկոն կդառնա կարևոր քայլ մեր հավակնոտ նպատակի՝ 100 հեկտար կանաչ հուշարձանի հիմնման ճանապարհին»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Շառլ Ազնավուրը միլիոնավոր մարդկանց սրտերում է Հայաստանում, Ֆրանսիայում և աշխարհում ամենուր, և մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բոլորին մասնակցել նրա անունը կրող անտառի ստեղծմանը։ Այն կդառնա նրա անվան, նրա լեգենդար երգերի հավերժության, մեր երկրին ու մեր մոլորակին սատարելու խորհրդանիշը։ Մենք շնորհակալ ենք «Ազնավուր» հիմնադրամին և ԱրարատԲանկին արագ արձագանքի և առատաձեռն աջակցության համար», - նշեց «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը։ 

«Շառլ Ազնավուրը պարզապես արտիստ չէր, նա ապրում էր համամարդկային ցավերով, որոնք մշտապես արտացոլվում էին իր երգարվետում և հարցազրույցներում։ Այդպես, «Մոլորակը մեռնում է» (La terre meurt) երգում Շառլ Ազնավուրն անդրադառնում է մարդկանց կողմից Երկրի աղտոտմանն ու բնապահպանական այլ խնդիրների։ Որպես նրա արժեքները կրող և տարածող՝ «Ազնավուր» հիմնադրամում մենք համոզված ենք, որ բնապահպանական նախաձեռնություններն անչափ կարևոր են ու հրատապ։ Մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնման գաղափարը և արեցինք առաջին ներդրումը։ Լիահույս ենք, որ այլ կազմակերպություններ և անհատներ ևս կմիանան», - ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։

«ԱրարատԲանկի աջակցությունը չի սահմանափակվի միայն համերգի հովանավորությամբ: Հավատարիմ մնալով մեր կորպորատիվ մշակույթին՝ մենք ներգրավելու ենք նաև մեր աշխատակիցներին, որոնք անձամբ կմասնակցեն ծառատնկման աշխատանքներին: Սա մեզ համար ոչ միայն ֆինանսական ներդրում է, այլ նաև յուրաքանչյուր աշխատակցի անձնական ներգրավվածության հնարավորություն՝ հանուն կանաչ ապագայի», - նշել է Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 18-ին, ժամը 19:30-ին: Հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա հատուկ ծրագրով, որը ներառում է Գեորգի Գյուրջիևի և Լեոշ Յանաչեկի ստեղծագործություններ, Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս առիթի համար գրված «Անտառի առեղծվածը» նոր ստեղծագործությունը, ինչպես նաև Ազնավուրի երգերի դաշնամուրային իմպրովիզացիաներ: