«Ինտեր»-ին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի
Իտալիայի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտեր»-ը կհյուրընկալվի առաջատար «Նապոլի»-ին։ «Ներաձուրի»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է առաջիկա հանդիպման մասին, գրում է armsport.am-ը։
«Դեռ վաղ է խոսել աղյուսակում դիրքի մասին։ Առջևում շատ խաղեր կան, բայց մենք գիտենք, որ այս հանդիպումը կարևոր է մեզ համար։ Պատրաստվում ենք, փորձում ենք ֆիզիկապես ու հոգեպես վերականգնվել։ Մեզ մոտ լարված շրջան էր, բայց մենք հաղթահարել ենք դա։ Մեզ գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ։ Անտոնիո Կոնտեն շատ բան տվեց «Նապոլի»-ին։ Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն կողմերը մեր երկրպագուների առաջ»,- ասել է Ինձագին մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Նապոլի» - «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր ժամը 23։45-ին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...