Խոշոր հրդեհ՝ «Մուսալեռ» ռեստորանային համալիրում․ կրակն ու ծուխը տեսանելի են եղել մոտ 1 կմ-ից
Նոյեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում գործող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Վաղարշապատի, Արմավիրի, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկներ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»։ Ժամանել են նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը փորձել են կանխել ռեստորանային համալիրի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, իսկ այս պահին հրշեջները իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի թաքնված օջախներ հայտնաբերելու համար։
Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ, ովքեր հերթապահություն են իրականացնում։
Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք, հնարավոր է, փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակն ու ծուխը տեսանելի էին մոտ 1 կմ-ից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան