1000 Ծառ մեր հայրենիքի կանաչապատման համար
Շրջակա միջավայրի պահպանությունը, բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ստեղծումը, մարզերի զարգացումը, սեփական երկրի կառուցման պատասխանատվության գիտակցումը «Նորք ընկերությունների խմբի» կարևորագույն առաքելություններից են: Հավատարիմ մնալով այս կարգախոսին և մշտապես կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը՝ «Նորք ընկերությունների խումբը» նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզում էր։
Հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հայի մասնակից լինել սեփական երկրի շենացման գործին՝ «Նորք ընկերությունների խումբը» Լեռնանիստ գյուղի հարակից տարածքում կազմակերպել էր «1000 Ծառ մեր հայրենիքի կանաչապատման համար» կարգախոսով հերթական ծառատունկը, որին մասնակցում էին ընկերությունների խմբի աշխատակիցները։
Ծառատունկին մասնակցում էին նաև աշխատակիցների զավակներ, որոնց ներկայությունը նաև խորհրդանշում էր ապագա սերունդներին հայրենիքի նկատմամբ սերն ու հոգատարությունը փոխանցելու խորհուրդը։
«ՆՈՐՔ ընկերությունների խումբը», որը հայաստանյան շուկայում ներկայացնում է ԻԴԵԱԼ համակարգ, Litokol, Tintokol, Maverick, New Yorker, Zegna, Burberry, BOSS, Emporio Armani, Polo Ralph Lauren, Yooto, OVS, Maranik և այլ ապրանքանիշեր, հիմնադրման օրվանից ի վեր, իր աշխատակիցների հետ միասին տնկել է ավելի քան 10 000 ծառ: Այս ծառատունկով ընկերության տնկած ծառերի թիվը հասավ 11 000-ի։
Միջոցառման ողջ ընթացքում «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի մասնագետները օգնեցին կամավորներին ճիշտ տնկել և խնամել ծառերը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան