Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը

Արևային էներգիայով աշխատող մեքենաները դեռ ճանապարհ ունեն անցնելու, և կա դրա գիտական բացատրությունը, գրում է progorodspb.ru-ն։

Հետազոտողները պարզել են, որ մեքենաների մեջ նման տեխնոլոգիաների ներդրման հիմնական խնդիրն արևային մարտկոցների անարդյունավետությունն է, որոնք չեն կարողանում արևից վարելու համար անհրաժեշտ էլեկտրաէներգիա արտադրել։

Համաձայն Popular Science-ի հրապարակած հոդվածի՝ արևային խոշոր ֆերմաներն էներգիա են մատակարարում քաղաքներին և գյուղերին՝ տեղադրելով միլիոնավոր արևային մարտկոցներ: Բայց սովորական մեքենան չունի բավականաչափ մակերես՝ մեծ քանակությամբ արևային էներգիա հավաքելու համար:

Մեկ այլ դժվարություն էլ այն է, որ ներկայիս արևային մարտկոցներն այնքան էլ արդյունավետ չեն արևի լույսը էլեկտրականության վերածելու գործում: Սովորաբար նրանց արտադրողականությունը կազմում է ընդամենը 20 %: Միջին մեքենայի չափսերը չեն գերազանցում 4,4 մետր երկարությունը և 1,75 մետր լայնությունը։ Նման մեքենայի վրա արևային մարտկոց տեղադրելու դեպքում կարելի է ստանալ մոտ 3420 Վտ էներգիա, ինչը բավարար է սառնարանը, լվացքի մեքենան և միկրոալիքային վառարանը գործարկելու, բայց ոչ մեքենայի համար։ Համեմատության համար նշենք, որ էլեկտրական մեքենային 100 կմ/ժ արագությամբ երթևեկելու համար պահանջվում է մոտ 20000 Վտ:

2023 թվականին Tesla-ն իր մեքենաներում օգտագործել է արևային մարտկոցների համակարգ։ Բայց դա հիմնականը չի եղել, ուղղակի մեքենան ավտոմատ անցնում է արևային մարտկոցի միայն արևի ավելորդ լույսի դեպքում։ Արևային մեքենաներ կարելի է տեսնել World Solar Challenge մրցարշավում, որն անցկացվում է երկու տարին մեկ, Ավստրալիայում: Մասնակիցները պետք է անցնեն 3000 կիլոմետր՝ օգտագործելով միայն արևային էներգիան։

Ըստ Times Higher Education-ի, 2018 թվականին Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողներ մշակել են իրենց արևային մեքենան՝ 200 կիլոգրամից պակաս քաշով, կատամարանին նմանվող արտաքինով և 4 քառակուսի մետր արևային մարտկոցներով, որոնք էներգիա են տալիս միակ շարժիչով առջևի անիվին: Պարզ օրը մարտկոցները լիովին լիցքավորվում են յոթ ժամում: Ամբողջական լիցքավորման դեպքում հեռահարությունը կազմում էր 400 կմ, իսկ մեքենայի առավելագույն արագությունը՝ մոտ 120 կմ/ժ։ Բայց Ավստրալիա գնալու փոխարեն ուսանողները մեկնել են ԱՄՆ՝ մասնակցելու ամերիկյան արևային մարտահրավերին: Ցավոք, շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով մեքենան դուրս է եկել մրցարշավից: Թիմի համար շատ ավելի կարևոր է եղել հաղթանակը «Լավագույն առաջին մեքենա» անվանակարգում։ Նրանց մեքենայի կառուցվածքը տարբերվում է ցանկացած այլ արևային մեքենայից:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները
website by Sargssyan