Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երեկ տեղի ունեցած միջադեպը վկայում է, թե ատելության ինչպիսի մթնոլորտ է տիրում Հայաստանում, և հանրության մի հատվածը ինչ վերաբերմունք ունի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Հիշեցնենք՝ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, դստեր հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր գնացել, որտեղ նրան դիմավորել են «Նիկոլ դավաճան» և «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով։

Աննա Հակոբյանը անվրդով լսել և հեռացել էր։ Դրանից հետո գործող վարչախմբի կողմնակիցները, Ազգային ժողովի պատգամավորները վրդովմունքի խոսքեր էին գրում սոցիալական ցանցերում՝ վանկարկողներին մեղադրելով ցեղասպանությա զոհերի հիշատակը անարգելու, ինչպես և Փաշինյանի ընտանիքին քաղաքական շահարկումների մեջ ներքաշելու մեջ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սեփական ընտանիքին քաղաքական պայքարում առաջինը ներգրավել է Նիկոլ Փաշինյանը։ Իշխանությունը, իհարկե, հրաշալի գիտակցում է, թե հանրության մի մեծ հատված ինչ վերաբերմունք ունի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև մյուս ՔՊ-ականների նկատմամբ, և, առնվազն, սեփական կնոջն ու դստերը թիկանպահների ուղեկցությամբ հանրային վայր ուղարկելով՝ Փաշինյանն ինքը պետք է գիտակցեր, որ այդ կերպ հարվածի տակ է դնում նրանց, առավել ևս, որ իշխանական բարիքներից օգտվում է ոչ միայն ինքը, այլև ընտանիքի անդամները, և նրանք էլ համապատասխանաբար հանրային պարսավանքի են արժանանալու։

Բնականաբար, ամենևին մտադրություն չունենք արդարացնելու երեխայի մոտ այդ վանկարկումները, բայց դրա առաջին և գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

Լիլիթ Մատինյան

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան
website by Sargssyan