Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի ունեցավ Կազանում՝ ԲՐԻԿՍ համաժողովի համատեքստում, և սպասվում էր, որ Բուդապեշտում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովը ևս կարող է առիթ դառնալ, որպեսզի երկու երկրների ղեկավարները հանդիպեն։ Բայց Ալիևը չմեկնեց Բուդապեշտ՝ պատճառ բերելով իր զբաղվածությունը։ Ու մինչ Մակրոնի հետ շփման ընթացքում Փաշինյանը վերահաստատում է Հայաստանի մոտեցումը, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանից սպառնալից հռետորաբանությունը նոր ընթացք է ստանում։
Օրերս ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց պայմանագրի շուրջ իր առաջարկները, ու դրա ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ Հայաստանին մեղադրելով, այսպես ասած, «խաղաղության գործընթացի հաջող ավարտին» խոչընդոտելու մեջ։ Ապա Հայաստանին սպառնաց Ադրբեջանի ԱԽՔ-ը՝ նշելով, որ եթե պետք լինի, Ադրբեջանը կարող է Հայաստանին ուժով ստիպել խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ բռունցքն իր տեղում է։ Շատ չանցած սպառնալիքների ու հոխորտանքների հերթական շարքն է սկսվում Ալիևի կողմից։ Նա նշում է, թե Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից ու դադարի սպառազինություններ ձեռք բերելուց, քանի դեռ ուշ չէ։
Վերջինս իր ելույթներում փորձում է այնպես ներկայացնել, թե Ադրբեջանը ոչ միայն Հայաստանին է հաղթել, այլև Հայաստանի հետևում կանգնած երկրներին, որոնք իբր թե Ադրբեջանի դեմ դավադրություններ են հյուսում՝ ըստ երևույթին, առաջին հերթին նկատի ունենալով Ֆրանսիային։ Բայց Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքները չեն խանգարում, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ձևացնի, թե ինքը հավատարիմ է խաղաղության գործընթացի շարունակությանը և ամեն ինչ անում է դրա համար։ Պատահական չէ, որ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում նշել էր, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն COP-ի ավարտից հետո։ Ուշագրավ է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց՝ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված:
Բաքվից էլ չհամաձայնեցված կետերը գաղտնազերծեցին։ Դրանք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Բայց իրական պրակտիկայում մենք ունեցել ենք դեպքեր, երբ կողմերը շատ են մոտեցել համաձայնության կայացմանը, վերջին պահին Ալիևը նոր պահանջներ է առաջ քաշել։ Օրինակ՝ Կազանյան գործընթացի ժամանակ մի պահ թվում էր, թե համաձայնության կայացումն իսկապես իրականություն է դառնալու, սակայն վերջին պահին հետևեցին Ալիևի նոր պահանջները, որոնք լիովին անընդունելի էին հայկական կողմի համար։ Եթե իրականում այդքան մոտ են կողմերը համաձայնության հասնելուն, ինչպես Ալիևն է Շոլցին հաղորդում, այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը տարբեր ուղղություններով սպառնալիքներ տեղում Հայաստանի հասցեին։
Հասկանալի է, որ COP 29- ից առաջ Ադրբեջանին պետք էր կառուցողական ձևանալ ու «կտեր տալ» եվրոպացիներին, իսկ համաժողվի անցկացումից հետո անցնել բացահայտ ագրեսիայի։ Չէ՞ որ, եթե միջազգային հանրության շրջանում բացասական ընկալումներ առաջանային, ապա դրա արդյունքում ստվեր կնետվեր կլիմայական համաժողովի և, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի միջազգային հեղինակության վրա, չնայած Ադրբեջանի դեպքում հեղինակության մասին խոսելը մեծ ճոխություն է։ Բաքուն հավել յալ խնդիրներ չէր ցանկանում՝ հատկապես վախենալով կլիմայական համաժողովի տապալման սցենարներից։ Առանց այդ էլ այս ողջ ընթացքում միջազգային մամուլը գրում էր Ադրբեջանում տիրող բռնապետական կարգերի, մարդու իրավունքների ոտնահարման, նավթի ու գազի վրա հիմնված տնտեսության, Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների ու ապօրինի պահվող գերիների մասին։
Բայց հետաքրքիրն այն է, որ Եվրոպան Ալիևի «կտերն ուտում է» կամ ցանկանում է «ուտել»՝ ձևացնելով, թե հավատում է, որ կողմերն իսկապես մոտ են համաձայնության գալուն։ Դրանով Եվրոպան փաստացի նպաստում է Ալիևի նպատակների իրականացմանը, որ կլիմայական համաժողովն անցկացվի իբր խաղաղության հասնելու ձգտումների ներքո։ Միգուցե Եվրոպային անհրաժեշտ է այդպես ձևացնել, քանի որ իրենք մտադիր են Հարավային Կովկասում ավելի ակտիվանալ՝ հեռանկարում հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո Վաշինգտոնը կարող է այս տարածաշրջանում մի փոքր հետ քաշվել։ Բայց մյուս հարցն այն է, որ, չնայած Մակրոնի հասցեին երեկվա կեղծավոր «սիրաշահումներին» Ալիևը հրաժարվում է եվրոպական հարթակներում բանակցելուց, այդ դեպքում ինչպե՞ս են նրան բերելու հանդիպման։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...