Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Տնտեսություն

Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք

Վիճակագրական կոմիտեի տվյալների  համաձայն, 2024թ.-ի սեպտեմբերին Հայաստանում արդյունաբերության ծավալը կազմել է 245.6 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4,6%-ով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1,6%-ով: Բոլոր ոլորտներում աճ է գրանցվել։ Հանքարդյունաբերության ոլորտում՝ անկում՝ 5,6 %-ով է։ «Ոլորտը դինամիկ է, սուպերմարկետ չենք, որ կարողանանք    պլանավորել պահանջարկը։ Ոլորտի տատանումները պահանջարկի հետ չեն կապված, այլ կախված են երկրաբանությունից»,- բացատրում է Հանքագործների և  մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ 

Հայաստանում այս պահին գործող ութ  հանք կա․  Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը, Ագարակի գործարանը, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը,  Լիճքվազը, Կապանը, Թեղուտը, Մեղրաձորը, Ախթալան եւ Վարդենիսը։  Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է Կաշենի հանքավայրը։ Առաջիկայում գուցե շահագործվի Ամուլսարը։ Որևէ առումով Հայաստանը խոշոր հանքարդյունաբերական երկիր չէ՝ ասում է  Հանքագործների և  մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝  նշելով՝ Հայաստանն  ապահովում է պղնձի համաշխարհային պահանջարկի ընդամենը 1, իսկ մոլիբդենի  3-4 %-ը ։

Հատկանշական է, որ 1000 խոշոր հարթակների ցանկում առաջատարը հանքագործական ընկերություն է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն է։ Ինն ամսվա կտրվածքով պետբյուջե է վճարել մոտ 83,7 մլրդ դրամի հարկ: Այս ցուցանիշը  մոտ 31,3 մլրդ դրամով կամ շուրջ 37 %-ով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերը: ԶՊՄԿ-ն ինն ամսում  արդեն գերազանցել է ամբողջ 2023 թ. ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը (70,8 մլրդ դրամ)։ Հավելենք, որ ԶՊՄԿ-ն երեք եռամսյակի կտրվածքով մոտ 34 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել, քան երկրորդ հորիզոնականում գտնվող ընկերությունը: Ոլորտում բյուջեի հարկային մուտքերի մասնաբաժինը 5-12 % է կազմում։ 2022-ին հանքարդյունաբերության ոլորտը  պետական բյուջե է վճարել  500 մլրդ դրամ։   

Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը ejc.am-ի հետ զրուցում  նկատում է՝  ինն ամսում հազար խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերն ավելացել են 4․4 %-ով։ Հարկերի հավաքման աճը  հիմնականում պայմանավորված է պղնձի համաշխարհային շուկայում գների բարձրացմամբ։ Սա էլ իր հերթին ավելացրել է հանքարդյունաբերական ընկերությունների եկամուտները, հետևաբար՝ նաև հարկերը։

Ընդհանուր առմամբ տարեկան 34 մլն տոննա հանքանյութ է մշակվում, ԶՊՄԿ-ն-ին բաժին է  ընկնում  19 մլն, Թեղուտին՝  7 մլն, Ագարակին՝ 4․5 մլն տոննա հանքանյութ։ ՀՆԱ-ում ոլորտի մասնաբաժինը  մինչև 5 %-ի շրջանակներում է։  Ջհանյանի դիտարկմամբ,  ոլորտում 10,000 մարդը ստեղծում է  5% ուղղակի և 10 %  անուղղակի  արդյունք։

Ոլորտում  10 հազար աշխատատեղն իրականում այն մեծ թիվ չէ։ Բայց Վարդան Ջհանյանը պնդում է՝ թվերի փոքրությունը  արդյունավետ աշխատանքով է պայմանավորված։ Քիչ մարդիկ ավելի շատ են ավելացված արժեք ստեղծում։ Հայաստանում սա եզակի ոլորտներից է, որը նաև համայնքներն է զարգացնում։ Մարդկանց, աշխատուժին  կապում է բնակավայրերի ու համայնքների հետ։ 

Ոլորտը հնարավոր  է ավելի զարգացնել, եթե  դեռևս չաշխատող հանքավայրերն էլ սկսեն ամբողջական ծավալով աշխատել։ Ոլորտում ներուժ կա՝ ասում է Հանքագործների  և մետալուրգների միության նախագահը՝ նշելով՝  քիչ է խոսվում այն կարևորության մասին, որ ոլորտը կարող է ունենալ երկրի զարգացման գործում։

 Տնտեսական լրագրողների ակումբը Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միության հետ Սյունիքում ոլորտին վերաբերող սեմինար էր կազմակերպել լրագրողների համար։ ԶԼՄ ներկայացուցիչները նաև այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։