Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Քաղաքականություն

Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ ինչ Փաշինյանն իշխանության է, բացասական ամեն ինչ կարելի է սպասել, անգամ՝ վատթարագույնը։ Ու, ըստ այդմ, իրողությունները ցույց են տալիս, որ ոչ միայն կանխատեսելիություն չկա, այլև սպոնտան իրադարձություններ կարող են տեղի ունենալ։ Այս առումով Փաշինյանի պաշտոնավարումը կարելի է բնորոշել որպես պետության համար տուրբուլենտության փուլ։ Ճիշտ է՝ «նախկինների» օրոք բազմաթիվ թերություններ կային, բայց գոնե որոշակի կանխատեսելիության սանդղակ կար՝ հատկապես անվտանգության մասով, հիմա ընդհանրապես ոչ մի ուղղություն կանխատեսելի չէ։ Ու այդպես էլ չգիտենք, թե վաղն ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու։ Պատճառը նաև իշխանությունների գործողությունների տարերայնությունն է, մյուս կողմից էլ՝ խոսքի ու գործի հակասականությունը և անհամատեղելիությունը։ Մի ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա կոկորդ է պատռում, որպեսզի համոզի, թե Արցախի հանձնումը փրկություն է Հայաստանի համար։ Ընդհանրապես, գրեթե բոլոր հարցերում այս իշխանությունների դիրքորոշումը անընդհատ փոխվում է՝ կախված պահի ազդեցությունից։
 
Օրինակ՝ Փաշինյանն 2018 թվականի գարնանն իր սկսած շարժման ժամանակ հատուկ կարևորություն էր տալիս տեսախցիկները հանելու հարցին, բողոքում տուգանքներից, նույնիսկ թիմակիցներով փակում էին դրանք՝ անվանելով որպես «Սաշիկի տեսախցիկներ և արագաչափեր»։ Բայց իշխանափոխությունից հետո այդ տեսախցիկները դարձան «թավշյա տեսախցիկներ» ու ոչ միայն չպակասեցին, այլև ավելացան։ Ու հետո արդեն Փաշինյանը համոզում էր, որ արագաչափերն ու տեսախցիկներն ուղղակի անհրաժեշտություն են։ Իսկ հիմա արդեն փոփոխականության սահմանները գերազանցած Փաշինյանի կողմից փորձ է կատարվում հարցը դնել հանրաքվեի։ Ինչպիսի հատուկ կարևորության հարց, այնպես չէ՞։ Նույնիսկ Արցախի թեմայով կամ սահմանազատման հարցի շուրջ հանրաքվե չկազմակերպեցին։ Միգուցե հանրությանն զբաղեցնելու ձև է։ Իրականում արագաչափերի ու տեսախցիկների աշխատանքի հարցի լուծումը շատ պարզ է։ Այն մասնագիտական դաշտում է։
 
Պետք է մասնագիտական վերլուծություն իրականացնել, թե տեսախցիկներն ու արագաչափերը որքանով են կանխում վթարներն ու վտանգավոր իրավիճակները, ինչպես նաև պետք է գործի տուգանքների հավասարակշռված համակարգ, որ այն քաղաքացիները, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, ավելի ծանր իրավիճակում չհայտնվեն։ Բացի այդ, տեսախցիկների ու արագաչափերի հարցը կարելի էր ընդամենը մի քանի ամսում վերջնականապես լուծել, ոչ թե վեց տարի հետո նորից անդրադառնալ այս հարցին։ Նույնը վերաբերում է նաև ծառայողական մեքենաների թեմային։ Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը Դանիայի օրինակն էր բերում, խրոխտ ճառեր էր ասում ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին։ Ու երբ եկավ իշխանության, նա հատուկ ցույց էր տալիս, որ կրճատելու է ծառայողական մեքենաների թիվը, ինքը կարող է անգամ ոտքով կամ հեծանիվով շրջել, բայց շատ չանցած ծառայողական մեքենաների թիվը ոչ միայն ավելացավ, այլև իրեն սպասարկող պետական ապարատը սկսեց ուռճացվել։ Մամուլում նույնիսկ ներկայացվում էր, թե պետության հաշվին իշխանավորներն ինչ թանկարժեք մեքենաներ են ձեռք բերում այն պարագայում, երբ դրա անհրաժեշտությունն իսկապես չկար, ու նախկին մեքենաները կարող էին դեռ ծառայել։
 
Այդ ժամանակ մամուլի հրապարակումներին որևէ արձագանք չկար, բայց հիմա արդեն սափրվելուց հետո Փաշինյանը «հասկացել» է, որ ծառայողական մեքենաները կրճատելու անհրաժեշտություն կա հատկապես այն պայմաններում, երբ իրեն սպասարկող մեքենաներն ու անձնակազմը միայն ավելանում են ու ավելանում։ Ի՞նչ բարդ հարց է ծառայողական մեքենաների թեման, որ իշխանությունները վեց տարի շարունակ «տանջվում» են, ու այդպես էլ լուծում չի տրվում։ Այդ հարցը փակելն ընդամենը մի քանի որոշում ընդունելու հետ է կապված։ Իրականում իշխանություններին պետք է եղել, որ այս թեման բաց մնա, որ հետո նորից արծարծեն։ Հիմա մեքենաների թիվը կարող է կրճատեն, իսկ որոշ ժամանակ անց նորից ավելացնեն կամ հակառակը։ Իշխանությունների միակ հստակ դիրքորոշումը... դիրքորոշում չունենալն է. հանգամանքներն ու իրենց տրամադրությունը որտեղ կտանեն, իրենք էլ այդտեղ կհայտնվեն։ Առավել ևս, եթե առջևում ընտրություններ են:
 
Օրինակ՝ Փաշինյանի տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել, ու ինքը որոշի, որ սափրվելու է կամ հեծանիվով է գործի գնալու, ու հետո էլ որոշել, որ՝ ոչ, մեքենայով է գործի գնալու և չի սափրվելու։ Նույն մոտեցումը վերաբերում է նաև կադրային քաղաքականությանը։ Մի օր նա կարող է տրամադրություն ունենալ, իր թիմակիցներին պաշտոններ շնորհել, իսկ մի օր էլ կարող է հակառակը լինել, ու որոշի, որ գիշերը smsով կարող է պաշտոնյաների գործից հանել։ Ու այդպես էլ ոչ ոք չի հասկանում, թե ինչու այդ մարդիկ նշանակվեցին կամ ազատվեցին։ Այն մնում է որպես մեծագույն գլուխկոտրուկ։ Փաստացի պետությունը դարձրել են փորձաճագար, որի վրա փորձարկումներ են կատարում՝ առանց մտավախություն ունենալու, որ իրենց չմտածված ու անհասկանալի փորձերը կարող են մի օր էլ հանգեցնել պետության սրտանոթային համակարգի կանգի։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում