Երեկ տեղի ունեցավ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան հանդիպումը, որին մասնակցում էր Գագիկ Ծառուկյանը
Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Երեկ տեղի ունեցավ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան հանդիպումը, որին մասնակցում էր Գագիկ Ծառուկյանը։
Երեկոն շատ էմոցիոնալ ու հուզական էր, քանի որ ամբողջ ընթացքում օդում թևածում էր Արցախի շունչը, հնչում էր Արցախի բարբառը, միմյանց հանդիպած շուրջ 200 արցախցի երիտասարդները կիսվում էին հիշողություններով, վերապրում Արցախի իրենց կյանքի օրերը։ Անկեղծորեն պետք է ասեմ, որ անասելի հուզիչ էր տեսնել ու զգալ այն ապրումները, որոնցով ապրում էին արցախցի մեր երիտասարդները, սակայն երեկոյի դրվագներից մեկն իր հուզականությամբ գերազանցեց բոլորին։
Արցախցի Անահիտը, հուզմունքից դողացող ձայնով, իր հետ Արցախից բերված մի բուռ հողը, որով նպատակ ուներ իր հարսանիքի համար նախատեսված տարոսիկներ պատրաստել, որոշեց նվիրել Գագիկ Ծառուկյանին, որպես ամենաթանկ նվեր։ Գագիկ Ծառուկյանն էլ որոշեց, որ այդ հողի վրա իր տան բակում Արցախի երիտասարդների հետ ծառ է տնկելու ու հետո հենց մայր հողի հետ միախառնված հողով նաև Արցախում են ծառ տնկելու։ Դահլիճում չկար մի մարդ, ում աչքերը չէին խոնավացել այս երկխոսությունից, քանզի բոլորի սրտի թաքուն ու ոչ թաքուն երազանքը օրերից մի օր Արցախ վերադառնալն է, այնտեղ ամուսնանալն ու զավակներ ունենալն է։
Գագիկ Ծառուկյանը հենց այսօր իր խոստումն իրականություն է դարձնելու՝ արցախցի երիտասարդների հետ իր տան բակում ծառ է տնկելու, որպես մեր միասնականության ու հավատի խորհրդանիշ, իսկ ստորև տեղադրված տեսանյութը հենց էմոցիոնալ այդ դրվագի մասին է։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվե
Հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունը