Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»
Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվի
Մամուլի տեսություն

Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վեց տարի առաջ ստորագրվեց հայտնի «եռակողմ հայտարարությունը»՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին»: ՌԴ նախագահ Պուտինն ու թշնամական Ադրբեջանի ղեկավար Ալիևը դա արեցին ուղիղ տեսակապի միջոցով, Փաշինյանը «էկրաններին չերևաց», բայց ստորագրեց...

Շատ ու շատ բաներ կարելի է հիշեցնել, բայց ի՞նչ ունենք այսօր՝ վեց տարի անց:

Սկսենք վերջից. ունենք վերոհիշյալ հրադադարի եռակողմ հայտարարության բովանդակային զրոյացում՝ չնայած կողմերից ոչ մեկը այն պաշտոնապես չեղյալ չի հայտարարել:

Բացի այդ, արդեն վեց տարի ունենք շարունակվող անբնական վիճակ, երբ երկիրը կառավարում է ուժ (գործիչ), որը երկրին ու ժողովրդին բերել է ծանր պարտություն, մարդկային ու տարածքային ահավոր կորուստներ: Ըստ որում, առկա բազմաթիվ խնդիրներ բխում են հենց այդ անբնական իրողությունից, երբ շարունակում է իշխանության մնալ խայտառակ պարտության թիվ 1 պատասխանատուն:

Պատերազմում հաստատված հրադադարից հետո ունեցել ենք Նիկոլ Փաշինյանի մակարդակով Արցախի պաշտոնական ուրացում, Արցախը ադրբեջանական տարածք ճանաչել և, որպես դրա ուղիղ հետևանք, հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախի ամբողջական հայաթափում՝ թշնամու կողմից ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո: Եվ ունենք տակավին անտուն մնացած, վարձով պատսպարվող արցախցի հայրենակիցներ: «Ունենք» նաև բուն ՀՀ տարածքից կորուստներ: Ունենք Բաքվի բանտերում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն: Ունենք չդադարող ու իշխանական խոսափողներից հնչող սնամեջ խոսակցություններ՝ «խաղաղություն խնամելու» մասին: Ունենք թշնամու կողմից անընդհատ լրացվող նախապայմաններ ու պահանջներ և հայկական կողմի՝ դրանք կատարելու, անընդհատ զիջելու մշտական պատրաստակամություն: Ունենք «Արցախի հիմնախնդրի փակման» մասին Փաշինյանի հայտարարությունները, Ադրբեջանի պահանջով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմումն ու դրա կատարումը: Ունենք հանիրավի կալանավորված ընդդիմադիր լիդերներ ու բազմաթիվ քաղբանտարկյալներ:

Փոխարենը չունենք «խաղաղության պայմանագիր», չունենք հնարավոր խաղաղության որևէ երաշխավոր: Չունենք ռազմաքաղաքական ամրություն: Չունենք համախմբված հանրություն: Չունենք կայուն և զարգացող իրական տնտեսություն: Չունենք քաղաքական կայունություն: Չունենք դաշնակիցներ: Չունենք որևէ վստահություն՝ վաղվա օրվա նկատմամբ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում