Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը
Ֆասթ Բանկի աջակցությամբ Բարդերի ակումբի հեղինակ կատարողներն օրերս Ազգային Տիկնիկային թատրոնում իրականացրել են բարեգործական երեկո։ Բարդերի ակումբի այս տարվա առաջին համերգի հասույթն ուղղվելու է «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Համերգին հնչել են Վախթանգ Հարությունյանի, Արմինե Հայրապետյանի, Էդուարդ Զորիկյանի, Լիլիթ Բլեյանի և այլոց կատարումները:
Բարդերի ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանն ասել է․ «Շատ շնորհակալ եմ, որ ֆասթ Բանկն իր քաղաքականության մեջ ինտեգրել է մշակութային քաղաքականությունը: Այս համերգային ծրագիրը, իհարկե, բացառություն չէ, քանի որ աջակցությունը Ֆասթ Բանկինն է: Եվ այդ աջակցությունն է, որի շնորհիվ մենք այս դահլիճում հավաքված տոմսի գումարները կկարողանանք ուղղել մշակութային երևույթից դուրս՝ սոցիալական տարբեր խոցելիություն ունեցող հարթակներ»:
Ֆասթ Բանկի օժանդակությամբ կայացած միջոցառումը հնարավորություն կտա աջակցել «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի շահառու երեք երեխաների՝ իրենց շարունակական թերապիայի և առողջության բարելավման հարցում։
Ֆասթ Բանկը կարևորում է ոչ միայն հեղինակ կատարողների ստեղծագործական առաջընթացն ու գործունեության իրականացումը, այլև հայկական հեղինակային երգի ավանդույթների պահպանումը՝ միաժամանակ մասնակից դառնալով բարեգործությանը:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան