Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Արցախյան 44-օրյա պատերազմից, առավել ևս՝ 2023 թվականի սեպտեմբերի՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիայից ու ավելի քան 100 հազար հայերի հարկադիր տեղահանությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը ձևավորել է արտաքին քաղաքականության նոր ինքնաընկալում։ Բաքուն այլևս չի բավարարվում տարածաշրջանային հաղթողի կարգավիճակով և աստիճանաբար դիրքավորում է իրեն որպես միջազգային հարաբերություններում ինքնուրույն, միջին ուժ ունեցող խաղացող՝ պետություն, որն ընդունակ է որոշումներ կայացնել առանց խոշոր տերությունների թույլտվության կամ հովանավորության և պատրաստ է բաց առճակատման գնալ ինչպես հեռավոր դերակատարների, այնպես էլ ամենամոտ գործընկերների հետ։

Այդ արհեստական ինքնավստահության արմատում, թերևս, այն դասն է, որը Ալիևը քաղել է Արցախի շուրջ տեղի ունեցածից։ Ի վերջո Արցախի հայերի նկատմամբ կատարված ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումը և մշակութային ժառանգության ոչնչացումը ո՛չ տարածաշրջանային, ո՛չ գլոբալ խոշոր ուժերի կողմից էական հակազդեցության չարժանացան, ընդամենը որոշակի կցկտուր ձևակերպումներ հնչեցին և վերջ։ Չհետևեցին ո՛չ պատժամիջոցներ, ո՛չ տնտեսական կամ քաղաքական այնպիսի գին, որը կստիպեր Բաքվին վերանայել իր վարքագիծը։ Եթե ստացվեց այդ ամենը հանդուրժելի դարձնել, վստահ է Բաքուն, ապա մյուս հարցերում ևս կարելի է գործել ազատ և գրեթե անպատիժ, քանի որ միջազգային հանրությունն ու մյուս ուժերը, միևնույնն է, չեն կարողանալու իրեն պատժել։ Ուստի, Ալիևը «անպատժելիության» տրամաբանությունը փորձում է տարածել այլ ուղղությունների վրա։

Այդ տրամաբանությունն առավել հստակ երևում է Եվրոպայի հետ հարաբերություններում։ Երբ եվրոպական կառույցները ընդունում են Ադրբեջանի գործողությունները դատապարտող որոշում, Ալիևը պատասխանում է ոչ թե դիվանագիտական զսպվածությամբ, այլ մատ թափ տալու և սպառնալիքի լեզվով։ Ռուսաստանի հետ էլ, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ կարգին է: Ադրբեջանի համար ամենաբարդ և ամենավտանգավոր դաշտերից մեկը Իրանի հետ հարաբերություններն են։ Սակայն Բաքվի «ինքնուրույնության» ամենահետաքրքիր փորձությունը Թուրքիայի հետ հարաբերություններում է՝ այն երկրի հետ, որը ադրբեջանական քարոզչության մեջ սովորաբար անվանում են «մեծ եղբայր», և որի հետ կապը ներկայացվում է «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով։ 2026 թվականի սեպտեմբերի կեսերին Ադրբեջանի պետական դպրոցներում ուժի մեջ մտան հիջաբի հետ կապված նոր կանոնակարգերը, որն էլ դժգոհության առիթ դարձավ Թուրքիայում՝ առաջ բերելով սուր քննադատության ալիք։

Այդ որոշումը չեղյալ հայտարարելու կոչերին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները զգուշացրեցին, որ հարաբերությունները կտուժեն, եթե քննադատությունը շարունակվի, հիշեցնելով, որ Թուրքիան ևս սահմանադրորեն աշխարհիկ երկիր է, և հայտարարելով, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը չի արդարացնում ներքին գործերին միջամտությունը։ Դրանից հետո լարվածությունը ոչ թե թուլացավ, այլ ստացավ ինստիտուցիոնալ ձևեր։ Ադրբեջանը միջազգային հետապնդում հայտարարելու պահանջ ներկայացրեց Թուրքիայում ապրող յոթ լրագրողի նկատմամբ՝ նրանց մեղադրելով սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերի և կրոնական հողի վրա ատելություն հրահրելու մեջ, իսկ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 թուրք քաղաքացու, այդ թվում՝ լրագրողների, գիտնականների, հոգևորականների և մեկ պատգամավորի, արգելեց մուտքը երկիր։

Թուրքիայի հետ այս վեճի ենթատեքստում առանցքային դեր է խաղում Իսրայելը։ Ադրբեջանը խորացնում է իր հարաբերությունները Իսրայելի հետ այն պահին, երբ Անկարայի և Երուսաղեմի հարաբերությունները Գազայի և Սիրիայի պատճառով գտնվում են ցածրագույն կետում։ Իսրայելը Ադրբեջանի ռազմական կարիքների խոշոր մատակարարն է, իսկ Ադրբեջանն Իսրայելին մատակարարում է նավթ, և հենց այդ կապերն էր պաշտպանում «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ դրանք բնութագրելով որպես միջազգային իրավունքի և փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ։

Այս ֆոնին կարևոր է նայել նաև Երևանի արտաքին քաղաքականությանը՝ համեմատություն անցկացնելու տեսանկյունից։ Հայաստանի իշխանությունները իրենց կողմից վարվող քաղաքականությունը ներկայացնում են որպես բազմավեկտոր հավասարակշռում, որի նպատակն է ընդլայնել մանևրի տարածքը՝ զարգացնելով կապերը Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի և այլ գործընկերների հետ, մինչդեռ նրանց՝ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին միաժամանակ գոհացնելու ձգտումը վտանգում է երկիրը վերածել այդ կենտրոնների մրցակցության թատերաբեմի։

Բաքվի ընտրությունը, թվում է, հակառակն է։ Այն գնում է առճակատման գրեթե բոլոր խոշոր ուժերի հետ՝ այդպիսով ուղարկելով «ես ինքս եմ խաղացողը» մեսիջը։ Բայց հենց այստեղ առաջ է գալիս ինքնուրույնության սահմանների հարցը։ Եթե Ադրբեջանի քաշը դիտարկենք ոչ թե Հարավային Կովկասի, այլ այն կենտրոնների ֆոնին, որոնց հետ նա միաժամանակ բախվում է՝ Եվրոպայի, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի, պարզ է դառնում, որ նրա հնարավորությունները սահմանափակ են։ Տպավորություն է, որ Բաքուն իր ոտքերը վերմակի սահմաններից շատ հեռու է պարզում։ Երկրի ինքնավստահության գլխավոր հենարանը էներգակիրներն են, սակայն հենց դրանք են նաև նրա հիմնական խոցելիությունը։ Պարզ է, որ Ադրբեջանի եկամուտների հիմնական մասը գալիս է էներգակիրների շուկայից, իսկ եթե այդ շուկայում փոփոխություն տեղի ունեցավ, այն անմիջապես ազդելու է Բաքվի վրա։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի հետ բախվող Բաքուն միաժամանակ կախված է եվրոպական գազի շուկայից. էներգետիկ «լծակը» երկկողմանի է։ Եվ եթե հանկարծ իրավիճակ փոխվեց, ու ռուսական գազը կրկին մուտք գործեց եվրոպական շուկա, ապա Եվրոպայի համար Ադրբեջանը կկորցնի իր նախկին նշանակությունը։

Ներքին հարթակում պատկերը նույնպես հանգիստ չէ. դպրոցական հիջաբի շուրջ ճգնաժամը՝ իր բողոքի ակցիաներով, ձերբակալություններով և ինտերնետի խափանումների մասին հաղորդումներով, ցույց է տալիս, որ աշխարհիկ և խիստ կենտրոնացված կառավարման մոդելը ճնշման տակ է ոչ միայն դրսից, այլև ներսից։ Ինքնուրույնության ստրատեգիական գաղափարն առաջ տանող Ալիևի բռնապետական վարչակազմը նաև ներքին հենարան ունենալու խնդիր ունի։

Ինչո՞վ կարող է ավարտվել այս ամենը։ Միանշանակ է, որ Բաքուն իր պատկերացրած չափազանց մեծ ինքնուրույնությունը չի կարողանալու տևական ժամանակ պահպանել, քանի որ դրա համար չունի երկարաժամկետ ռեսուրսներ։ Տարբերակներից մեկը թուրքական ձգողության սցենարն է, երբ ժամանակի ընթացքում Թուրքիան կփորձի իր ազդեցությունն ավելի ընդլայնել Ադրբեջանի վրա և հնազանդեցնել ադրբեջանական իշխանություններին՝ գործելու իրենց աշխարհաքաղաքական տեսլականի շրջանակներում։ Երրորդ հետագիծը Ռուսաստանի վերադարձի սցենարն է։ Բնական է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին Մոսկվայի ազդեցությունը հիմա Բաքվի վրա էականորեն թուլացել է, ու Ռուսաստանն իրավիճակի հանգուցալուծումից հետո փորձելու է վերականգնել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Պատահական չէ, որ հիջաբի շուրջ առաջացած լարվածության ֆոնին թուրք վերլուծաբաններից ոմանք գրում են, որ եթե Ադրբեջանը Թուրքիայի հետ չդաշնակցի և չընդունի թուրքական ազդեցությունը, ապա Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը մեծ թափով կվերադառնա Հարավային Կովկաս և Ադրբեջանին կդնի իր ազդեցության տակ։ Այսինքն, իրավիճակի ընտրությունը ներկայացվում է դիլեմայի տեսքով՝ կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում