12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 42 հասցեի հարթաքանդակների խումբը (1983 թ․), Սյունիքի մարզի Տաթև բնակյավայրի գյուղատեղին (XVII-XIX դդ.), Բռնակոթ բնակավայրի Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861 թ.), Գևորգ Ադոնցի տապանաքարը (1912 թ.), Կարապետ Մկրտչյան Տեր Ստեփանյանցի տապանաքարը (1872 թ․), Վայոց ձորի մարզի Արտաբույնք բնակվայրի ուշ միջնադարյան գյուղատեղին, գերեզմանոցը և մատուռը։
Վայոց ձորի մարզի Արատես բնակվայրի ժայռախաչերը (զարգացած միջնադար, XIII դ.) և Սյունիքի մարզի Անգեղակոթ բնկավայրի 3 խաչքարերը (X- XI դդ․) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։
Քննարկվել են նաև Երևանի Ավան վարչական շրջանի քաղաքի մուտք. Երևանի Հյուսիսային մուտքը (1987 թ., պետական ցուցիչ՝ 1.2.16), Նոր Նորք վարչական շրջանի Քանդակ «Վահագն վիշապաքաղ» (1988 թ.), ինչպես նաև Արագածոտնի մարզի Կարբի բնկավայրի գյուղատեղի «Հին Կարբի» (IV-V դդ.-ուշ միջնադար, պետական ցուցիչ՝ 2.58.3), եկեղեցի (IV-V դդ., պետական ցուցիչ՝ 2.58.3.1), գերեզմանոց, VII-XVII դդ. (պետական ցուցիչ՝ 2.58.3.3), գերեզմանոց, (XI-XV դդ., պետական ցուցիչ՝ 2.58.3.4), Սյունիքի մարզի Բռնակոթ բնակավայրի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան (1988 թ., պետական ցուցիչ՝ 8.23.13), Նիկողայոս Ադոնցի բնակելի տուն (1861 թ. պետական ցուցիչ՝ 8.23.18) և Վայոց ձորի մարզի Արատես բնավայրի ժայռախաչեր (XIII դ.), Տավուշի մարզի Խաչարձան բնակավայրի կամուրջ (XII-XIII դդ., պետական ցուցիչ՝ 10.36.7) պահպանական գոտիների նախագծերը։
Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Հետևեք մեզ՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...