Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Մամուլի տեսություն

Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվում է Բաքվում, պարզապես ազգային խայտառակության ու ամոթի խարան չէ: Էությամբ ֆաշիստական, ցեղասպանական ոճրագործությունների ու հայության անմեղ արյան մեջ հիմնովին թաթախված Ալիևի ռեժիմը ցուցադրական «դատավարություն» է անում, ավելի ճիշտ՝ դատական ֆարսի միջոցով դատաստանի է ենթարկում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ ըստ էության՝ Հայաստանն ու, առհասարակ, բոլոր հայերին: Այս առումով միանգամայն իրավացի է Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանը, երբ Բաքվից, իր ընտանիքի միջոցով հղված ուղերձներում, այդ թվում՝ նախօրեի ուղերձում նշում է, որ Բաքուն ու Բաքվում «դատվում» են Հայաստանի Հանրապետությունը և բոլոր հայերը: Բայց ամեն ինչի մասին՝ որոշակի հերթականությամբ, մանավանդ, որ մեկ օրվա ընթացքում տեղեկատվական «կարկուտ» տեղաց:

Նշենք, որ նախ՝ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Բաքվում ապօրինի պատանդների կարգավիճակում պահվող հայ գերիների վերաբերյալ՝ պահանջելով նրանց ազատ արձակել: Հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ընդունել է իրենց ևս 2 պահանջ, ըստ այնմ՝ «խաղաղության համաձայնագրի» տեքստի վրա «բանակցային» աշխատանքն ավարտված է: Կարճ ժամանակ անց, մի փոքր սեթևեթելով ու ադրբեջանական գործընկերների ուղղությամբ նեղացածության «պռոշ անելով», փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչը հաստատեց, որ Բայրամովը ճիշտ է ասում՝ համաձայնագրի տեքստի շուրջ «բանակցությունն» ավարտված է:

Ըստ որում, մեր անդրադարձում «պայմանագիր», «համաձայնագիր», «բանակցություն» բառերը նշում ենք, զուտ, այսպես ասենք՝ մեջբերման կարգով: Ըստ էության, չի եղել որևէ բանակցություն, այլ տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միակողմանի թելադրանք, իսկ Փաշինյանն ու նրա լիազորած ներկայացուցիչները պարզապես գրել ու արել են այն, ինչ թելադրել են Հայաստանի ու հայության թշնամիները:

Փորձագետներից շատերն էլ դա բնորոշեցին որպես ոչ թե «խաղաղության պայմանագիր», այլ՝ «Հայաստանի կապիտուլյացիայի պայմաններ», «դիվանագիտական կապիտուլ յացիա»: Իսկ Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը շատ ուղիղ ու դիպուկ նշեց, որ Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետաց դաս է:

Գործնականում հարցը նույնիսկ այն չէ, թե կոնկրետ այդ վերջին «երկու կետը» ինչի՞ մասին են: Որքան հայտնի է կամ թափանցիկ ակնարկվում է, խոսքը Ադրբեջանին Սյունիքի մարզի տարածքով «միջանցք» տրամադրելու, հայ-ադրբեջանական սահմանին «երրորդ երկրների» ուժեր չտեղակայելու և միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերը «հետ կանչելու» մասին է: Բուն հարցն այն է, որ այդ «պայմանագրի» նախագիծ ասվածը ծայրից ծայր հակահայկական է, նպատակաուղղված է Հայաստանի պերմանենտ թուլացմանն ու սուվերենային զրոյացմանը:

Ի դեպ, Ալիևը, առանց ձևականությունների ետևից ընկնելու, հայտարարեց, որ այդ նախագծի հեղինակը լիովին ադրբեջանական կողմն է, Ադրբեջանը զրոյական վստահություն ունի Փաշինյանի ու նրա կառավարության նկատմամբ, առաջադրեց նորանոր պահանջներ՝ հիշյալ հակահայկական թղթի կտորն ստորագրելու (Փաշինյանի նվիրական երազանքն ու ապագա նախընտրական «հաղթաթուղթը») համար: Մասնավորապես, Ադրբեջանի հաջորդող պահանջներն են՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, հրապարակայնորեն պատառոտել ու այրել ՀՀ Անկախության հռչակագիրը, զինաթափել և արձակել Հայաստանի բանակը, պարտավորվել Ադրբեջանին վճարել մի քանի տասնյակ միլիարդ դոլար, որպես «30 տարվա օկուպացիայի» փոխհատուցում, Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին», այն է՝ Արցախի ազատամարտին մասնակցած, երբևէ Արցախում կամ ՀՀ սահմաններում ծառայած բոլոր տղամարդկանց: Ու այս շարքն անվերջանալի է թվում. կարող եք չկասկածել, որ Բաքվի հաջորդ պահանջները էլ ավելի «ճոխ» կլինեն...

Տեղեկատվական օրվա ավարտին էլ Փաշինյանը հայ լրագրողների հետ բավականին նյարդային պահվածքով «ճեպազրույցում» հաստատեց, որ, այո, Ադրբեջանին ճանապարհներ տալու է, տալիս է: Տեսանք նաև, որ Փաշինյանը կարողանում է նաև շողշողուն ժպիտով հաղորդակցվել լրագրողների հետ, բայց... թուրքական քարոզչամիջոցների ներկայացուցիչների: Տեղեկացանք նաև, որ Փաշինյանը թուրք լրագրողներին տված հարցազրույցում ևս մեկ անգամ «ցրցամ է տվել», որ պատրաստ է ուրանալ Հայոց ցեղասպանությունը (բառացի՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը փաշինյանական իշխանության համար առաջնահերթություն չէ):

Այն, թե ինչով է զբաղված և իրականում ինչ է անում Փաշինյանը, իր ՔՊ-ով հանդերձ, այնպես չէ, որ մեզ համար մի չտեսնված անակնկալ էր կամ անսպասելի մի բան: Վերջին հաշվով, մեր գրեթե բոլոր անդրադարձներում հստակ ու փաստարկված խոսում ենք այդ ամենի մասին, կանխատեսում, զգուշացնում, ահազանգում: Այստեղ էականն այն է, թե ինչ է պատրաստվում աղետի այս ընթացքին հակադրել երկրի ու ազգի, այդպես ասենք, քաղաքական և հոգևոր վերնախավը (այլ կերպ՝ էլիտան):

Ու մինչ էլիտաները մի քիչ էլ կխորհեն, կցանկանայինք վերադառնալ Բաքվում պահվող մեր պատանդներին, ի դեմս Ռուբեն Վարդանյանի: Նա դադարեցրեց ավելի քան 20 օր տևած հացադուլը և, ինչպես նշեցինք, ուղերձ էր փոխանցել՝ մասնավորապես շեշտելով, որ հացադուլ հայտարարելով՝ մի քանի նպատակ ուներ. «Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ: Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը: Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել այստեղ (Արցախում), այլ ոչ թե՝ հեռանալ»:

Այդ բոլոր առումներով Ռուբեն Վարդանյանը թերևս հասավ իր հետապնդած նպատակներին, որքան էլ համարենք, թե առանց այն էլ պարզ էր, որ այդ ամենը մինչև այդ էլ ակնհայտ էր: Ինչպես ակնհայտ է Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունը, որից Վարդանյանը զարմացած է:

Բայց ամենից հատկանշականը սթափվելու յուրօրինակ կոչն է. «Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: ...Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը, և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսեք ինձ և մտածեք այդ մասին, քանի դեռ ուշ չէ»: Իսկապես, արագորեն խելքի գալ է պետք, այլապես՝ հետո կարող է էլ պետք չլինել:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում