Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Մամուլի տեսություն

Ժողովրդագրական «ձմռան» սպառնալիքներն աշխարհում և Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդագրական փոփոխությունները, ինչպիսիք են ծնելիության մակարդակի փոփոխությունը, բնակչության ծերացումը և միգրացիոն հոսքերի աճը, ձևավորում են երկրների ապագան։ Եթե 20-րդ դարի կեսերից սկսած աշխարհում մի երևույթ էր նկատվում, որն անվանում էին «ժողովրդագրական պայթյուն», ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ է։

«Ժողովրդագրական պայթյունի» համատեքստում վերլուծություններ էին կատարվում, թե աշխարհի բնակչության կտրուկ ավելացումը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ հաշվի առնելով ռեսուրսների սակավությունը և համապատասխան պայմանների բացակայությունը։ Անգամ կարծիքներ կային, թե այն կարող է ապագա հակամարտությունների խորացման պատճառ դառնալ։ Հիմա մասնագետներն արդեն ահազանգում են մի երևույթի մասին, որը նախանշում է բնակչության թվի և ծնելիության մակարդակի էական նվազման մասին՝ չնայած այն հանգամանքին, որ, ի տարբերություն 20-րդ դարի, մարդկանց կյանքի տևողությունն ավելանում է, իսկ կենցաղային պայմաններն՝ աստիճանաբար բարելավվում։

Ընդ որում, ծնելիության մակարդակի էական նվազում է նկատվում նույնիսկ այնպիսի երկրներում, որտեղ տևական ժամանակ բնական աճը շարունակվել է։ Օրինակ՝ ներկայում աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկրում՝ Հնդկաստանում, չնայած որ բնակչության թիվը դեռ ավելանում է, բայց ծնելիության ցուցանիշների կտրուկ անկում է նկատվում։ Իսկ Չինաստանը, որը մի ժամանակ աշխարհում իր բնակչությամբ առաջին տեղում էր, արդեն սկսել է բնակչության թվի նվազում գրանցել։ Թուրքիայում էլ, որի բնակչությունը տասնամյակներ շարունակ ավելանում էր, արդեն մի քանի տարի է, ինչ ծնունդների թիվը կտրուկ կրճատվել է։

ՄԱԿ-ի կանխատեսումներով, աշխարհի բնակչությունն իր գագաթնակետին կհասնի 2084 թվականին՝ շուրջ 10,3 միլիարդ, իսկ դրանից հետո կսկսի նվազել։ Բնակչության ամենամեծ բնական նվազումը, ըստ ՄԱԿ-ի վերլուծության, սպասվում է 2100 թվականին Չինաստանում և Հնդկաստանում։ Փոխարենը 2100 թվականին բնակչության ամենաբարձր բնական աճ է սպասվում աֆրիկյան մի քանի երկրում՝ Կոնգո, Տանզանիա և Եթովպիա, ինչպես նաև Ասիայում՝ Պակիստանում։ Ու պետք է հաշվի առնել, որ ապագայի զարգացումները նախանշում են նաև այսօր տեղի ունեցող գործընթացները։

Այսինքն, եթե լուրջ ժողովրդագրական խնդիրների բախվող երկրներն այս հարցը չլուծեցին, ապա այդ խնդիրները հետագայում ավելի են խորանալու՝ իրենց հետ անդունդը գլորելով պետության ներուժը։ Պատահական չէ, որ բնակչության հետ կապված խնդիրները պետության համար ուղղակի գոյաբանական սպառնալիքի նշանակություն են ձեռք բերել։ Դրա համար էլ Եվրոպայում և արևել յան Ասիայում գտնվող մի շարք երկրներ փորձում են այս հարցը լուծել ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով։ Օրինակ՝ Չինաստանում ժամանակին տարվում էր «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, իսկ հիմա չինական կառավարությունը ոչ միայն խրախուսում է երեք երեխա ունենալու հանգամանքը, այլև հատուկ ծրագրեր առաջ քաշում, որոնք միտված են ծնելիության մակարդակի բարձրացմանը։

Բայց ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված մասնակի ծրագրերը ոչ միշտ են արդյունավետորեն գործում, դրա համար անհրաժեշտ է ստեղծել բնակչության թվի ավելացման համար անհրաժեշտ պայմաններ։ Ճապոնիայում արդեն տարիներ շարունակ փորձում են մի քանի պետական ծրագրերի միջոցով խթանել երկրի բնակչության աճը, բայց դրանց արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ։ Ու որպեսզի երիտասարդների թվի պակասը մեծ ազդեցություն չունենա երկրի տնտեսության վրա, Տոկիոյում որոշել են քիչ-քիչ բացվել աշխարհի առաջ և ներգաղթյալներ ընդունել՝ առաջին հերթին մասնագետների պակասը լրացնելու տեսանկյունից։

Եվրոպական երկրները, որոնք նույնպես բախվում են ծնելիության ցածր մակարդակի և բնակչության ծերացման խնդրի հետ, այդ խնդիրը որոշակիորեն լուծել են ներգաղթի քաղաքականության և աշխատանքային միգրացիայի միջոցով։ Բայց դրա արդյունքում այլ քաղաքակրթական արժեք կրող մարդկանց (մասնավորապես իսլամադավան) համամասնությունն ավելացել է բնակչության մեջ, որը դժգոհությունների և ազգայնականության վերելքի պատճառ է դարձել։ Իսկ երբ եվրոպական հանրություններում արդեն հակամիգրացիոն տրամադրություններն ուժեղանում են, ապա այս երկրները ստիպված ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված հատուկ քաղաքականություն են վարելու։

Բնակչության մեծ թվաքանակ ունեցող երկրները դեռ ժամանակ ունեն իրենց խնդիրները լուծելու համար, բայց նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին, որը նույնպես բախվում է բնակչության թվի նվազման մարտահրավերին։ Նախ՝ Հայաստանը փոքր բնակչություն ունի և անվտանգային առումով շատ բարդ տարածաշրջանում է գտնվում։ Այսինքն, ժողովրդագրության հարցն ուղղակի ազգային անվտանգության հետ կապված առանցքային թեմա է։ Ու ցավալին այն է, որ, ըստ կանխատեսումների, 2100 թվականին Հայաստանի բնակչությունը կարող է նվազել մինչև ընդամենը 2 միլիոն մարդ։ Միգուցե բնակչության թվի նվազումը նաև ավելի մեծ լինի, եթե հաշվի ենք առնում ներկա տեմպերը։ Օրինակ՝ 2024 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում ծնելիության մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,8 տոկոսով։ Միաժամանակ բավական բարձր է մահացության մակարդակը։ Իսկ «թափանիվը» հետ պտտելու համար անհրաժեշտ է ոչ միայն կառավարության կողմից ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերի ավելացում, այլև երկրում համապատասխան բարոյահոգեբանական և սոցիալական պայմանների ստեղծում։

Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրներից մեկն այն է, որ սոցիալական ու աշխատանքային անհրաժեշտ պայմանների բացակայության արդյունքում երիտասարդները բավական ուշ են ամուսնանում կամ էլ հետաձգում են երեխա ունենալը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի համար լուրջ խնդիր է արտագաղթի շարունակականությունը և երկրի ապագայի նկատմամբ անվստահությունը, որը մարդկանց հեռանալու համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում։

Իսկ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, թե արտագաղթում են նրանք, ովքեր չեն ուզում իրենց երեխաները բանակում ծառայեն։ Իսկ պետության և իշխանության խնդիրը ո՞րն է, բանակի և պետության նկատմամբ վստահության վերականգնումը, այնինչ գործող իշխանության պարագայում միայն անվստահությունն է խորանում, մարդիկ սպասում են, թե իշխանություններն էլ ինչ են զիջելու հակառակորդին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում