Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ընտրակաշառքի գործով խուզարկություններ են կատարվել. ձերբակալվել է 5 անձԴու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն ՎարդանյանինUcom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանՋեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆԿողոպուտի դեպք է բացահայտվելԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում 3 օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԱրի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինԻրանը և ԱՄՆ-ն հուշագրում չեն ներառել Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը. Բաղայի
Մամուլի տեսություն

«Այս փաստաթուղթը միջազգային բոլոր նորմերին հակառակ է, այն համաձայնեցվել կամ պարտադրվել է ուժի կիրառման սպառնալիքի միջոցով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունը պատրաստ է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»՝ հնարավոր և անհնար բոլոր զիջումները կատարելուց հետո: Ադրբեջանը շարունակում է պայմանների ու սպառնալիքի լեզվով խոսել Հայաստանի հետ: Իլհամ Ալիևն իր ելույթում մեկ տասնյակից ավելի անգամ օգտագործում է «թշնամի» բառը, երբ անդրադառնում է Հայաստանին: Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ Ադրբեջանը, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացը կառուցել է բացառապես սեփական նարատիվների վրա՝ որևէ կերպ հաշվի չառնելով հայկական շահերը: «Ադրբեջանից պարբերաբար խոսում են այն մասին, որ իրենք են նախաձեռնողը, իրենք են «բարի կամք» դրսևորել խաղաղության գործընթաց սկսելու և այժմ ամենատարբեր մակարդակներում խոսում են այն մասին, թե ինչպիսին են պատկերացնում տարածաշրջանում խաղաղությունը:

Ընդ որում՝ այդ մասին խոսում են ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Թուրքիայում։ «Խաղաղության համաձայնագիրը», որն այս պահին համարվում է համաձայնեցված, ամբողջությամբ չի ընդգրկում այն փաթեթը, որով Ադրբեջանը պատկերացնում է խաղաղությունը տարածաշրջանում: Ադրբեջանը խաղաղության պայմանական գործընթացը պատկերացրել է փուլային տարբերակով: Ի՞նչ է ենթադրել այդ փուլային տարբերակը: Հետ գնանք դեպի 2021 թ. Ալիևի հայտարարությունները, երբ դրանք շատ ավելի բաց էին և զուրկ ցանկացած դիվանագիտական պաճուճանքից: Նա չափազանց պարզ խոսում էր այն մասին, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանի տեղը և դիրքը այս տարածաշրջանում: Հետագայում նրա խոսույթի մեջ տեղի ունեցան փոփոխություններ, որոնք ընդամենը վերաձևվեցին որպես փուլային գործողությունների ռազմավարություն։ Այն ենթադրում էր՝ յուրաքանչյուր փուլում Հայաստանի Հանրապետությանը ստիպել իր՝ որոշակի նպատակների իրագործում, արդյունքում յուրաքանչյուր հաջորդ գործընթաց Հայաստանին պետք է բերեր անդառնալիության կետին։ Եվ այդ անդառնալիության կետին հասցնելով՝ հաջորդ պահանջների չկատարումը կդառնար անիմաստ, որովհետև նախորդ պահանջների բավարարումը շատ ավելի ռազմավարական նշանակություն կարող էր ունենալ: Օրինակ՝ վերցնենք Արցախի ճանաչումը՝ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, դրանից հետո անիմաստ կդառնար չհայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ տարածքային պահանջ չունի, որովհետև Հայաստանը ստորագրել էր Ալմա Աթայի հռչակագրով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Այս օրինակով յուրաքանչյուր հաջորդ պահանջի բավարարումը կդառնար անիմաստ, քանի որ նախորդիվ Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի կարևոր ռազմավարական դիրք էր զիջել: Այդպիսի փուլային լուծումներով Ադրբեջանը շարժվում է առաջ։ Արդեն հայտարարել է, թե որն է հաջորդ փուլում իրենց նպատակը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, լուծել Հայաստանի՝ որոշակի սպառազինություն ձեռքբերելը թույլ տալու և թույլ չտալու խնդիրը, դրա մասին շատ ավելի բաց խոսում են, առանց թաքցնելու որևէ էլեմենտ, հետո, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» բնակեցումը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ իրենց համար ռազմավարական նշանակության տարածաշրջաններում, այն է՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, որոնց նկատմամբ Ադրբեջանն ապագայում կձևակերպի իր պահանջները կամ հավակնությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ընդգծում է՝ Ադրբեջանը, Հայաստանին ստիպելով համաձայնել «Խաղաղության համաձայնագրի» 17 դրույթին, իր թղթապանակում ունի այդ համաձայնագրի կետերը՝ որպես «background», որպես արդեն վաստակած պայմանավորվածություն, որից հետո ցանկացած այլ պայմանավորվածություն կավելանա իր ունեցած «background»-ին։ «Այստեղ Ադրբեջանի համար երկու կարևոր խնդիր լուծվեց: Նույնիսկ մեր երկրի իշխանություններն են խոստովանում, որ Ադրբեջանն անակնկալի է եկել, որ իրենք այդքան շուտ համաձայնել են համաձայնագրի վերջին երկու կետի մասով: Ադրբեջանի համար անակնկալն այն էր, որ նրանք չէին պատկերացնում, որ Հայաստանն այդքան հեշտ կզիջի վերջին ռազմավարական նշանակության խնդիրները: Ներկայացվում է, որ, իբրև թե, ԵՄ դիտորդական առաքելության խնդրին է սա վերաբերում, երբ խոսվում է երրորդ կողմերի՝ հայ-ադրբեջանական սահմանին ուժեր չտեղակայելու մասին: Սա բացարձակապես ուղղված չէ ԵՄ դիտորդական առաքելությանը: Դա ընդամենը շղարշ է, այստեղ խոսքը ցանկացած ռազմական ներկայությանն է վերաբերում հայ-ադրբեջանական սահմանին, որի ցանկացած դրսևորում Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանը կարող է համարել որպես պատերազմի առիթ»,-նշում է մեր զրուցակիցը:

Տեսակետ կա, որ «Խաղաղության պայմանագիրը» ներքին սպառման փաստաթուղթ է Նիկոլ Փաշինյանի համար: Բայց ունենք մի իրավիճակ, երբ միջազգային դերակատար հանդիսացող պետությունները, իրար հերթ չտալով, ողջունում են փաստաթղթի վերջնականացման գործընթացը և խրախուսում դրա արագ ստորագրումը: «Իմ խորին համոզմամբ, ցանկացած փաստաթուղթ ողջունվելու էր միջազգային դերակատարների կողմից, ընդ որում՝ կարևոր չէր, թե այդ փաստաթուղթն ինչպիսին կլիներ: Հստակ է, որ այս փաստաթուղթը միջազգային բոլոր նորմերին հակառակ է, որովհետև այն համաձայնեցվել կամ պարտադրվել է ուժի կիրառման սպառնալիքի միջոցով: Ուժի կիրառման սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառման կանոնը միջազգային կանոն է, որը թերևս միջազգային իրավունքի հիմնաքարային պայմաններից մեկն է: Այն չի կարելի համաձայնագիր կոչել, որովհետև մի կողմը պարտադրել է, մյուսն էլ ընդունել է, ընդ որում՝ առանց նախապայմանների: Կեղծ եմ համարում այն պնդումները, որ այս փաստաթուղթը երկկողմ է, ու բոլոր դրույթները, իբրև թե, վերաբերում են երկու կողմերին: Կարծում եմ՝ սա կեղծ է այն պարզագույն պատճառով, որ սա համաձայնագիր է, որը որևէ ապահովվածություն չունի: Սա համաձայնագիր է, որը չի ենթադրում որևէ կողմ, որը կկարողանա հաղթող կողմի նկատմամբ սանկցիա կիրառել, այսինքն՝ համաձայնագիր, որն ապահովված չի որևէ կերպ: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև գոյություն չունի ռազմական բալանս, տարածաշրջանում ռազմական բալանսն էապես խախտված է՝ հօգուտ Ադրբեջանի, ստացվում է, որ այս համաձայնագիր կոչվածն ընդամենը գործիք է Ադրբեջանի ձեռքում և չի կարող սպասարկել Հայաստանի Հանրապետության շահերը ամենապարզ պատճառով. Հայաստանի Հանրապետությունը պարտադրելու ոչինչ չունի Ադրբեջանին: Եթե հույսն այն է, որը կա երրորդ կողմ, որը կարող է պարտադրել, ապա պետք է հիասթափեցնենք՝ այդ երրորդ կողմը չկա: Քանի որ այս համաձայնագիրը երկկողմ ձևաչափում է, ցանկացած միջամտություն դիտարկվելու է որպես երրորդ կողմի միջամտություն երկու երկրների ներքին գործերին»,-հավելում է քաղաքագետը:

Կողմերից որևէ մեկն ունի՞ իր կարմիր գիծը՝ Հայաստանը չզիջելու, իսկ Ադրբեջանը չպահանջելու առումով: «Ցավոք, երկու կողմն էլ չունի կարմիր գծեր: Պահանջող կողմն առաջնորդվում է շատ պարզ բանաձևով՝ քաջերի սահմանն իրենց զենքն է, ադրբեջանցիները համարում են, որ քանի դեռ կարող են ստիպել, ուրեմն կստիպեն իրենց պլան մաքսիմումը: Որքան դա իրագործեն, այնքան լավ իրենց համար: Հայաստանի Հանրապետության իշխանության համար գոյություն չունեն կարմիր գծեր, և սա իրենք ապացուցել են: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը հռչակվել էր կարմիր գիծ, զիջվեց, հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի մասով պետք է իջեցնենք մեր նշաձողը և այդ դեպքում կունենանք միջազգային կոնսոլիդացիա և ոչ միայն, սա տեղի չունեցավ և զիջվեց: Խոսվում էր դիտորդական առաքելության մասին և այլն, դրանք բոլորը զիջվեցին, խոսվում էր, որ Հայաստանի համար կարմիր գիծ է այն, թե ինչպես պետք է տեղի ունենան սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, դրանք զիջվեցին և տեղի ունեցան այնպես, ինչպես ցանկացավ Ադրբեջանը: Հետևաբար, նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետության կողմից հռչակվում է որևէ կարմիր գիծ, պետք է մտավախություն ունենալ, որ այն վաղ թե ուշ զիջվելու է»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում