Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան Բռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր Կամենդատյան Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»
Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համար

«Պետք է շարունակական և հետևողական աշխատանք տանենք հանքարդյունաբերության ոլորտի ներուժն օգտագործելու համար»

Ապրիլի առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր, ինչը խորհրդանշում է երկրաբանական արշավների և դաշտային աշխատանքների սկիզբը: Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Հայաստանում երկրաբանության զարգացման մեջ մեծ ավանդ ունեցող Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարանի բացումը, իսկ հանդիսավոր նիստի ժամանակ՝ ֆոտոգրքի շնորհանդես, հուշամեդալների և շնորհակալագրերի հանձնում։ Երկրաբանի օրվան նվիրված ողջույն խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և այլք: Նիստի ընթացքում զեկույց ներկայացրեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը: Նա նշեց, որ համաշխարհային տնտեսական աճը և համաշխարհային տնտեսությունն առանց հանքարդյունաբերության անհնար է: «Երկրաբանի մասնագիտությունը, երևի թե, ամենահին արդյունաբերական մասնագիտություններից է, առանց որի չէր լինի մարդկության զարգացումը: Այն կարևոր է մեր տնտեսության համար, որովհետև առանց դրա մեր տնտեսության ամենագլխավոր ճյուղը՝ հանքարդյունաբերությունը, չէր կարող զարգանալ և ընդհանրապես լինել։ Սա ներուժ ունեցող այն ճյուղերից է, որը թույլ կտա զարգանալ տնտեսությանը»,-ասաց Ջհանյանը:

Հավելում է՝ բոլոր կանխատեսումներով մտնում ենք պղնձի դարաշրջան: «Եթե վերջին 100 տարին մարդկությունը և համաշխարհային տնտեսությունը ապրել է նավթի դարաշրջանում, վերջին մի քանի տարիներին ականատես ենք լինում մեծ փոփոխության, երբ նավթի դարաշրջանն իր տեղը զիջում է ալտերնատիվ վերականգնվող էներգետիկայի դարաշրջանին, իսկ այն, առանց հանքարդյունաբերության և կարևորագույն մետաղների, ինչպիսին նաև պղինձն է, անհնար է կյանքի կոչել: Ըստ բոլոր կանխատեսումների՝ պղնձի պահանջարկը շատ մեծ աճ է գրանցելու: Կանխատեսումների համաձայն՝ էկոլոգիապես մաքուր էներգետիկայի անցնելու, ուրբանիզացիայի տեխնոլոգիական առաջընթացի և համաշխարհային տնտեսության աճի շնորհիվ մինչև 2035 թ.-ը պղնձի պահանջարկը կկրկնապատկվի։ S&P Global-ի կանխատեսման համաձայն՝ 2035 թ.-ին շուկայում պղնձի դեֆիցիտը կարող է կազմել մոտ 1,5 մլն տոննա՝ բարձր արտադրանքի սցենարի դեպքում, և մինչև 9,9 մլն տոննա՝ ցածր արտադրանքի սցենարի դեպքում։ Սա նշանակում է, որ մետաղի շատ բարձր գներ են սպասվում: Պղնձի դերը մեծանալու է, իսկ նավթինը՝ փոքրանալու, և, ըստ բոլոր կանխատեսումների, իր դերն ու կարևորությունը կորցնելու է: Երկրորդ կարևորագույն մետաղը, որը Հայաստանում կա, մոլիբդենն է: Թեկուզ այդքան էլ տարածված չէ նրա օգտագործումն աշխարհի արդյունաբերական տարբեր ոլորտներում, բայց այն ոչ պակաս աճ է գրանցելու համաշխարհային տնտեսության մեջ, որովհետև մոլիբդենն էլ համարյա բոլոր նոր էներգետիկ տեխնոլոգիաների մեջ օգտագործվում է՝ սկսած հողմային կայաններից և ավարտած արևային կայաններով: Միջազգային էներգետիկ գործակալության գնահատմամբ՝ մինչև 2040 թ.-ը մոլիբդենի պահանջարկը կավելանա 290 տոկոսով: Այս դեպքում էլ կլինի դեֆիցիտ և կանխատեսվում է մոլիբդենի գնաճ»,-նշում է նա:

Ջհանյանն ընդգծում է՝ մեր ՀՆԱ-ն աճում է. «Հանքարդյունաբերության ոլորտի մասնակցությունը ՀՆԱ-ում կազմում է 2-5 տոկոս: Հանքարդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում առավելագույնի է հասել 2004-2006, 2011-2012, 2017 և 2021 թվականներին մետաղների գների բարձրացման ժամանակ: ՀՆԱ-յի մասնաբաժնից մոտ երկու անգամ ավելի մեծ մասնաբաժին ունի վճարված հարկերի մասով մեր ոլորտը, այդ մասնաբաժինը հասնում է մինչև 11 տոկոսի: Մեկ հետաքրքիր փաստ կա, որը մշտապես շեշտում ենք: 2000-ական թվականների սկզբին Հայաստանում տարեկան այնքան հարկ է վճարվել, որքան հիմա միայն հանքարդյունաբերություն է վճարում: 2024 թ.-ի խոշոր հարկատուների ցանկում առաջին տեղում Զանգեզուրի պղնձամոլային կոմբինատն է՝ մոտ 102 միլիարդ դրամ վճարված հարկերով»:

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահի կարծիքով, հանրության մոտ ձևավորված կարծիք կա, թե հանքարդյունաբերությունը շատ տարածված է Հայաստանում, ամեն տեղ հանքեր են: «Իրականում այդքան էլ տարածված չէ: Համաշխարհային բանկը հետազոտություն է կատարել՝ ուսումնասիրելով տարբեր երկրները, ըստ հանքերի հագեցվածության: Հայաստանը նույնիսկ հարյուրյակի մեջ չի մտնում, այսինքն՝ Հայաստանը հագեցած չի հանքերով, ունի ներուժ, մեր ոլորտի դերը կարևոր է, բայց հագեցվածություն չկա: Այսօր մեր պետական պարտքի ցուցանիշը բավականին բարձր է: Մեր կարծիքով, պարտքի բեռը թեթևացնելու ճանապարհներից մեկը արդյունաբերության զարգացումն է Հայաստանում, արդյունաբերության զարգացումն առաջին հերթին հանքարդյունաբերությունն է և էներգետիկան: Հանքարդյունաբերության ծավալը զարգացնելու երեք հիմնական ուղղություն կա: Առաջին՝ այն հանքավայրերը, որոնք պատրաստ են շահագործման, պետք է շահագործել: Օրինակ՝ «Լիդիան Արմենիայի» դեպքում Ամուլսարի հանքավայրի շահագործում: Երկրորդ՝ գործողների արտադրության ծավալների ավելացում, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Թեղուտ, Ագարակ և այլն: Համարյա բոլոր հանքավայրերը Հայաստանում ունեն շատ մեծ պաշարներ և կարող են  շահագործվել 50 և ավելի տարիների ընթացքում: Երրորդ՝ նոր հանքավայրերի շահագործում, սա մեր դեպքում բարդ է, որովհետև ԽՍՀՄ տարիներից այս կողմ երկրաբանական հետախուզման աշխատանքներ համարյա կամ բավարար չեն արվել: Եթե հիմա սկսենք նոր ծավալի հետախուզման աշխատանքներ անելը, պահանջվում է մոտավորապես 10-15 տարի այդ աշխատանքները սկսելու պահից մինչև արտադրանք տալը, այսինքն՝ արդեն այդքան հետ ենք մնացել: Երրորդ ճանապարհը պետք է հիմա սկսենք, բայց դրա էֆեկտը գուցե կտեսնի հաջորդ սերունդը։

Շատերի մոտ կարծես լիարժեք պատկերացում չկա մեր ոլորտի կարևորության, ներուժի և նշանակության մասին: Հանրությունը պետք է հասկանա՝ ոլորտները, որոնք զարգացնելու արդյունքում հնարավորություն կա հզոր պետություն ունենալու, քիչ են: Մեկը մեր ոլորտն է, պետք է շարունակական և հետևողական աշխատանք տանենք մեր ոլորտի ներուժը օգտագործելու համար»,-եզրափակեց Վարդան Ջհանյանը:

Լուսինե Առաքելյան