Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԻրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը․ Մարիաննա ՂահրամանյանԿասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ընտրակաշառքի գործով խուզարկություններ են կատարվել. ձերբակալվել է 5 անձԴու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն ՎարդանյանինUcom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին
Մամուլի տեսություն

Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա շրջափուլում, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերների՝ առողջապահական ճգնաժամերից մինչև կլիմայական փոփոխություններ, սննդամթերքի անվտանգությունն այլևս չի դիտարկվում միայն որպես սպառողների իրավունքներին վերաբերող հարց: Այն դարձել է ազգային անվտանգության անբաժանելի կարևոր բաղադրիչ։ Սննդամթերքի անվտանգությունը կապված է երկրի կայունության, հանրային առողջության, տնտեսական զարգացման և նույնիսկ քաղաքական ինքնիշխանության հետ։ Իսկ այլ կերպ ասած՝ սննդամթերքի անվտանգությունը միայն պետության խնդիր չէ. այն յուրաքանչյուր քաղաքացու առողջության և բարեկեցության ապահովման հարց է։

Հայաստանում այս հարցն ունի առանձնահատուկ կարևորություն՝ հաշվի առնելով մեր երկրի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը, ՀՀ տնտեսական կառուցվածքը և ժողովրդագրական միտումները։ Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում որոշ քայլեր արվում են այս ուղղությամբ, բայց դա բավարար չէ։ Միայն առանձին դետալների շուրջ կարգավորումներով սննդի անվտանգության հարցը չի պարփակվում, խնդիրն ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից։ Առաջին հերթին առկա են սանիտարահիգիենիկ պայմանների բազմաթիվ խախտումներ, որոնք իսկապես մտահոգիչ են։ Բազմաթիվ ուսումնասիրություններ և ստուգումներ ցույց են տալիս, որ սննդի շղթայի տարբեր փուլերում՝ մթերքի պահեստավորումից մինչև մատուցում, հաճախ չի պահպանվում անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմը, բացակայում են անհրաժեշտ հիգիենիկ պայմանները, իսկ արտադրական տարածքներում երբեմն նկատվում է կենդանական ծագման թափոնների անպատշաճ կառավարում։

Բազմաթիվ մասնագետներ պարբերաբար շեշտում են, որ սննդամթերքի արտադրության և իրացման գործընթացում նվազագույն սանիտարական պահանջների խախտումը կարող է հանգեցնել լուրջ առողջապահական խնդիրների՝ սկսած ստամոքսաաղիքային թեթև տհաճություններից մինչև բակտերիալ վարակումներ, սուր թունավորումներ և հիվանդությունների տարածում։

Առավել վտանգավոր է, երբ խնդիրներն ի հայտ են գալիս մթերքներում, որոնք սպառվում են անմիջապես՝ առանց ջերմային մշակում անցնելու, օրինակ՝ մրգերը կամ բանջարեղենը։ Հատկապես սեզոնային ակտիվության ժամանակ՝ ամռանը և տոնական օրերին, ռիսկերը կրկնապատկվում են, երբ շուկաներում և հանրային սննդի կետերում հաճախ ավելանում է մարդկանց հոսքը, իսկ վերահսկողությունը՝ թուլանում։ Փորձագետները հորդորում են թե՛ պետական մարմիններին, թե՛ գործարարներին առավել խիստ ուշադրություն դարձնել սանիտարահիգիենիկ ստանդարտների պահպանմանը, իսկ սպառողներին՝ պահանջատեր լինել՝ ընտրելով միայն այն հաստատությունները, որոնք ապահովում են մաքուր և անվտանգ սննդամթերք:

Հաջորդ կարևոր հարցը, որի ուղղությամբ հարկավոր է կենտրոնանալ, վերաբերում է վերահսկողության և ստուգումների ոչ բավարար մակարդակին։ Ճիշտ է՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է ստուգումներ և արձանագրում խախտումներ, սակայն գործող միջոցները դեռևս չեն բավարարում իրավիճակի շոշափելի բարելավմանը։ Պետական մարմինների կողմից վերահսկողությունը մեծամասամբ անհավասարաչափ է։ Կան ոլորտներ կամ տարածքային միավորներ, որտեղ ստուգումները կա՛մ շատ հազվադեպ են լինում, կա՛մ էլ ձևական բնույթ են կրում։ Երբեմն անգամ ժամկետանց ապրանքներ են վաճառվում, երբ սպառողներն այդքան էլ ուշադիր չեն լինում։ Հայաստանում ժամկետանց ապրանքները հաճախ հայտնվում են շուկայում տարբեր «ճկուն մեթոդների» կիրառման արդյունքում։ Օրինակ՝ որոշ անբարեխիղճ վաճառողներ պարզապես նոր պիտակ են կպցնում ապրանքի վրա՝ նշելով ավելի ուշ ժամկետ։ Շատ խանութներ և շուկաներ ժամկետանց կամ ժամկետի ավարտին մոտեցող ապրանքները վաճառում են մեծ զեղչերով՝ հաճախ առանց սպառողին հստակ տեղեկացնելու իրական վիճակի մասին։ Որոշ դեպքերում էլ ժամկետանց ապրանքները բացվում են, փաթեթավորվում փոքր տուփերում կամ փաթեթներում՝ առանց պատշաճ մակնշման։ Բայց առավել վտանգավոր է այն իրավիճակը, երբ այլ երկրներում արգելված ու էժան սննդամթերքը կարող է հայտնվել մեր շուկայում։ Օրինակ՝ էժան թուրքական լոլիկի ու այլ անորակ մթերքների մեծ խմբաքանակը ոչ միայն հարվածում է հայ գյուղատնտեսներին, այլև լուրջ վտանգ է ներկայացնում ազգաբնակչության առողջության համար։

Մյուս առանցքային խնդիրը կապված է սննդամթերքի որակի և անվտանգության մասին տեղեկատվության պակասի մասին։ Սպառողները հաճախ չեն տեղեկանում սննդի արտադրության, պահեստավորման կամ տեղափոխման գործընթացների մասին, ինչն ավելի դժվարացնում է անվտանգ ապրանք ընտրելը։ Մակնշումները հաճախ այնքան փոքր չափերի են, որ շատերը նույնիսկ դժվարանում են կարդալ։ Մյուս կողմից էլ՝ սպառողները խաբվում են գույնզգույն փաթեթավորմանը։ Ուստի, այս պայմաններում առաջնային խնդիր է մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելը։

Մեծ հաշվով, խնդրահարույց է նաև սննդային հավելանյութերի և քիմիական նյութերի չկարգավորված օգտագործումը։ Որոշ արտադրողներ օգտագործում են արգելված կամ չվերահսկվող քանակությամբ հավելանյութեր, կոնսերվանտներ ու քիմիական նյութեր, որոնք վնասաբեր են առողջության համար և կարող են պայմաններ ստեղծել քաղցկեղի ու այլ հիվանդությունների առաջացման համար։ Նկատի ունենանք, որ Հայաստանում քաղցկեղի տարածման վիճակագրությունը բավական մտահոգիչ է, ինչը որոշ չափով պայմանավորված է նաև սննդի մեջ կանցերոգեն նյութերի կիրառմամբ։

Անհրաժեշտ է նաև առավելագույնս սահմանափակել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի ողջ տարածքում: Մարդիկ հաճախ փորձում են առավել էժան սննդամթերքից օգտվել՝ գաղափար անգամ չունենալով, որ դրանք գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ են պարունակում։ Մյուս կողմից էլ՝ խնդրահարույց է մատակարարման շղթայի նկատմամբ վերահսկողության պակասը։ Երբ ապրանքը շուկայում խնդիր է առաջացնում, հաճախ դժվար է պարզել դրա աղբյուրը, որովհետև ամբողջ մատակարարման շղթան պատշաճ կերպով չի գրանցվում և վերահսկվում։

Բացի այդ, մեր հանրության շրջանում տեղական արտադրության ապրանքների նկատմամբ վստահության պակաս կա։ Ու սա՝ այն պայմաններում, որ Հայաստանում արտադրված սննդամթերքը մեծամասամբ շատ ավելի որակյալ ու վերահսկելի է, քան ներկրվածը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում