Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Վիրտուալ ցուցանիշներ՝ «իրական Հայաստանում»․ Փաշինյանական նոր մախինացիան

Պետական բյուջեի իրական եկամուտները չեն կարողանում ավելացնել, որոշել են աչքակապությամբ զբաղվել։ Հերթական «նորամուծությունն» են հորինել։ Թվանկարչությամբ ուզում են բյուջեն ուռճացնել. Պատրաստվում են պետական շենքերը պետական կառավարման մարմիններին վարձով տալ։ Վարձը կվճարեն բյուջեից, փողը կպտտեն, հետ կբերեն բյուջե ու դա կներկայացնեն՝ որպես բյուջեի եկամուտ։

«Առաջարկում եք օրենսդրական նոր կարգավորում, ըստ որի՝ պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալության՝ կառավարության սահմանած կարգով: Վարձատրությունից ստացված վճարներն ուղղվելու են պետական բյուջե»,- կառավարության նիստում իրենց «հանճարեղ» մտահղացումն այսպես ներկայացրեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը։

Պետական շենքերը պետական մարմիններին վարձակալության հանձնելուց, վարձակալության գումարները, ինչպես տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարն է ասում՝բյուջե ուղղելուց, բյուջեն փաստացի ոչինչ չի շահի, իրական եկամուտ չի ստանա, փոխարենը՝ ցուցանիշները կաճեն։ Կաճեն թղթի վրա, զուտ հաշվապահորեն։

«Սա բեռ չի առաջացնում որևէ պետական կազմակերպության համար՝ առնվազն սկզբնական շրջանում, որովհետև սկզբից ուղղակի հաշվապահական թղթակցություն են ապահովելու և պետբյուջեում արտացոլելու են ռեսուրսի այն արժեքը, որը պետական կառավարական մարմիններն օգտագործում են»,- խոստովանում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Հաշվապահորեն, վիճակագրորեն կամ, ինչպես ուզում եք՝ անվանեք, բյուջեի ցուցանիշները ճոխացնելու համար էլ կառավարությունը որոշել է պետական շենքերը պետական հիմնարկների վրա վարձակալություն ձևակերպել։ Վարձատրությունից ստացված վճարներն էլ ներկայացնել՝ որպես բյուջեի եկամուտ։

Հիմա պետական շենքերը պետական կառավարման մարմիններին տրամադրվում են անհատույց, ինչը բնական է։ Բացարձակ տրամաբանություն չկա նրանում, որ, ասենք՝ կառավարությունը կառավարության շենքն օգտագործելու համար պետական բյուջեին փող վճարի։ Այդ փողը, միևնույն է, կառավարությունը վերցնելու է պետական բյուջեից։ Պետական բյուջեից փողը պիտի վերցնի, որ հետ վերադարձնի բյուջեին։

Նույնը՝ նաև Ազգային ժողովը, նախարարությունները, գերատեսչությունները, մյուս պետական մարմիններն ու պետական ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, ու տրամաբանական է, որ պետք է իրենց գործունեությունը կազմակերպեն պետությանը պատկանող շենք-շինություններում։ Դրա համար նրանք բյուջեից փող չեն ստանում, ոչ էլ փող են վճարում։

Հիմա կառավարությունը մի օրենսդրական նախաձեռնություն է բերել, որով ասում է՝ ես այդ գույքերի համար վարձակալության գին կսահմանեմ, բյուջեից կտամ այդ գումարը, դու քո հաշվապահության մեջ կձևակերպես, որ փողը ստացել ես, հետո կվերադարձնես բյուջե՝ որպես այդ գույքի վարձակալության վճար։

Թվանկարչություն, որով իրականում ոչ մի խնդիր չի լուծվում։ Բայց բյուջեն արհեստականորեն ավելանում է՝ վարձակալական վճարների հաշվին։

Սա նույնն է, որ տունդ ինքդ քեզ վարձով տաս, ամեն ամիս աշխատավարձից վարձը վճարես ինքդ քեզ ու համարես, որ եկամուտ ես ստացել։

Այս տրամաբանությամբ է շարժվում կառավարությունը։ Ու դրա նպատակը մեկն է՝ տպավորություն ստեղծել, թե բյուջեի եկամուտներն ավելացել են։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան պետական շենքեր կան, որտեղ նստած են պետական կառույցները։ Խոսքը միայն կառավարության, Ազգային ժողովի, նախագահականի, նախարարությունների, գերատեսչությունների մասին չէ։ Դրա տակով անցնելու են նաև դպրոցները, բուհերը, այլ կրթական, առողջապահական, մշակութային, սպորտային հաստատություններ, բոլոր այն կառույցները, որտեղ գործում են պետական հիմնարկներ ու օգտագործում են պետական շենքեր։

Այդպիսի շենք-շինությունների թիվը հասնում է հազարների, եթե ոչ՝ տասնյակ-հազարների։ Բոլորի համար վարձակալության գին կորոշեն, պայմանագրեր կկնքեն։ Վարձակալության գումարը կվճարի կառավարությունը՝ բնականաբար, պետական բյուջեից, բայց ձևական. մի գրպանից այդ գումարը կհանի, կդնի մյուս գրպանն ու ցույց կտա, որ այդքանով բյուջեի եկամուտներն ավելացել են։

Խոսքը լինելու է միլիարդավոր դրամների մնասին։ Ու այդ ամենը բացառապես թղթի վրա։

Դրանով թղթի վրա կկարողանան նաև ցույց տալ, որ, ասենք՝ կրթության կամ առողջապահության ոլորտին բյուջեի եկամուտների, պայմանական ասած՝ ոչ թե 5, այլ, ենթադրենք՝ 7 տոկոսն են հատկացնում։ Թղթի վրա, ինչպես արել են այս տարիներին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության մեջ, արհեստական աճեր կնկարեն, իսկ արդյունքը քաղաքացու համար կլինի զրոյական։

Պետական շենք-շինությունները պետական հիմնարկներին վարձակալության հանձնելու մտադրությունը փորձում են ներկայացնել՝ որպես պետական գույքի արդյունավետ, օպտիմալ օգտագործման ու տնօրինման միջոց։ Սակայն դրա համար բացարձակ անհրաժեշտություն չկա անիմաստ թղթաբանության մեջ մտնել։

Ընդամենը պետք է նորմատիվներ սահմանել ու դրանք պարտադիր դարձնել պետական կառավարման մարմիների համար։ Բայց քանի որ այս ամենի իրական նպատակն այն է, որ որոշել են գնալ պետական գույքը պետական հիմնարկներին ձևական վարձակալության հանձնելու ճանապարհով, բյուջե փող բերելու իմիտացիա ստեղծելու համար։

Բյուջեի եկամուտների ոչ միայն հետագա ավելացման, այլև առկա ցուցանիշների ապահովման հետ կապված խնդիրները գնալով սրվում են, ու դա ստիպում է ՔՊ-ական վարչախմբին փրփուրներից կառչել։ Պատահական չէր նաև սնանկացած ԱՆԻՖ-ի վերաբերյալ վերջերս ընդունված այս որոշումը. Պետական բյուջեից ավելի քան 84 մլն դրամ տվեցին, որպեսզի վերադարձնի պետական բյուջե՝ որպես շահութահարկ։ Այլ կերպ՝ փողը մի գրպանից հանեցին, դրեցին մյուս գրպանը ու թղթի վրա բյուջեի եկամուտները 84 մլն դրամով ավելացրեցին։ 

Այսպիսի ձևականություններով են մինչև հիմա տնտեսություն զարգացրել, բարձր աճեր ցույց տվել ու բյուջե ավելացրել։ Դրա համար էլ ցուցանիշներն աճում են, իսկ քաղաքացին դրանից ոչինչ չի ստանում։ Քաղաքացու սառնարանը շարունակում է նույնքան դատարկ լինել, ինչպես նախկինում էր։

Նյութի աղբյուր ` 168.am