Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան Բռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր Կամենդատյան Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»
Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ Կարապետյան

Տպավորություն է՝ Արցախը հանձնվել է, որովհետև կուսակրոն հոգևորականները խախտել են իրենց ուխտը. մարդը փորձում է ձախողումների համար մեղավորներ որոնել. Արշակ սրբազան

Որևէ տրամաբանական բացատրություն չեմ կարող գտնել այն փաստի համար, որ նման անվտանգային սուր մարտահրավերների պայմաններում իշխանությունները նախաձեռնել են արշավ եկեղեցու դեմ. «Եկեղեցի-պետություն» հիմնախնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասաց Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ ուղղված իշխանական արշավը նոր երևույթ չէ և սկսվել է դեռևս այսպես կոչված հեղափոխությունից հետո։ «Առաջին հերթին մեզ մեղադրում են իբրև թե քաղաքականությամբ զբաղվելու մեջ։ Սա բացարձակապես սխալ մեկնաբանություն է «եկեղեցին պետությունից անջատ է» սկզբունքի վերաբերյալ։ Այդ սկզբունքը ներդրվել է նախ և առաջ՝ պետությունն իշխանությունների ոտնձգություններից պաշտպանելու համար, ոչ թե եկեղեցուն կամ եկեղեցականներին արգելելու՝ իրենց դիրքորոշումը հայտնել հասարակական կարևորագույն գործընթացների վերաբերյալ»,- ասաց արքեպիսկոպոսը։

Նա արձանագրեց, որ եկեղեցին նաև քննադատության է ենթարկվում իբրև թե պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում բավարար ջանքեր չգործադրելու համար։

«Ես վիճակագրություն չեմ ներկայացնի, միայն խնդրում եմ ծանոթանալ՝ Հայաստանի Հանրապետությունում որքան պատմամշակութային հուշարձան կա։ Եթե չեմ սխալվում՝ մոտ 24,000, որոնցից 18,000-ը՝ պաշտամունքային նշանակության։ Այդ 18,000-ից եկեղեցուն հանձնվել է առավելագույնը՝ 600։ Այսինքն՝ եկեղեցին իր սուղ միջոցներով պահում է շուրջ 600 հուշարձան, մնացածի պահպանումը պետության պարտականությունն է, որը, ակնհայտ է, պատշաճ չի իրականացնում։ Եվ հասկանալի է՝ ինչու. ֆինանսական միջոցների պակաս կա։ Օրինակ՝ վերջին յոթ տարիներին պետությունը հուշարձանների պահպանության վրա ծախսել է ընդամենը մոտ 5 միլիոն դոլար։ Համեմատության համար նշեմ՝ միայն Մայր Տաճարի վերականգնման աշխատանքները գերազանցել են 12 միլիոն դոլարը։ Եվ այդ աշխատանքներին այս իշխանությունը որևէ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել»,- ընդգծեց Տեր Արշակը։

Նա նաև անդրադարձավ աղանդավորական կազմակերպությունների դեմ պայքարի վերաբերյալ քննադատություններին։ «Հարցնում են՝ ինչու եկեղեցին արդյունավետ չի պայքարում աղանդավորների դեմ։ Բայց ինչպե՞ս կարող է պայքարել, երբ հենց իշխանություններն են լայնորեն բացել այդ կազմակերպությունների առաջ դռները, խրախուսում են այլասերության քարոզը, կրոնական կազմակերպությունների մարդորսությունը։ Բավական է մի քանի անգամ շրջել Հյուսիսային պողոտայով, որպեսզի տեսնեք նման դրսևորումներ»,-ասաց նա։

Արշակ արքեպիսկոպոսը մեկնաբանեց նաև կուսակրոնության ուխտի շուրջ շրջանառվող քննարկումները։ «Տպավորություն է ստեղծվում, թե Արցախը հանձնվել է կամ տարածքներ ենք կորցրել, որովհետև կուսակրոն հոգևորականները խախտել են իրենց ուխտը։ Սա ուղղակի զավեշտ է։ Ակնհայտ է՝ մարդը փորձում է ձախողումների համար մեղավորներ հորինել»,-եզրափակեց նա։