Փաշինյանն ԱԺ ամբիոնից սպшռնաց, հետո գլխավոր դատախազն էլ ափալ-թափալ հագուրդ տվեց այդ սպшռնալիքներին, ինչո՞ւ եք իմ մասով հարցը քննարկման դրել վերջում. Մինասյան (տեսանյութ)
Իմ նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ միջնորդությունն ինչո՞ւ է ԱԺ օրակարգում քննարկման դրվել որպես վերջին հարց. այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Ազգային ժողովի 2025 թվականի հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը ներկայացնելուց հետո հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Եթե չեմ սխալվում 20 օր առաջ էր գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից սպառնում և քրեական հետապնդման ցուցումներով հայտարարություններ էր անում, որի անհագուրդ ցանկությունը բավարարելու ձգտումով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շատ արագ, ափալ-թափալ ներկայացրել է քրեական հետապնդման մասին իմ նկատմամբ միջնորդությունը։ Հաշվի առնելով այդ հրատապությունը՝ Պարո՛ն Սիմոնյան, ինչո՞ւ է դրվել օրակարգի հաջորդականության, որպես վերջին հարց»,- ասաց պատգամավորը:
Մինասյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չեն կատարում վարչապետի ցանկությունը;
Սիմոնյանն էլ տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իրեն նամակ է գրել, որտեղ տեղեկացրել է, որ ինքը ոտքի պրոթեզի չաշխատելու պատճառով չի կարող մասնակցել նիստին:
«Ինչպես գիտեք՝ մենք չենք կարող դատախազի միջնորդությունը քննարկել, երբ որ միջնորդության մեջ ներկայացված անձը դահլիճում չի և բացակայում է հարգելի պատճառներով: Որպեսզի պարոն Օհանյանը հնարավորություն ունենա մասնակցել, դրա համար որոշում է կայացվել այն պահին դնել, երբ որ պարոն Օհանյանը արդեն իսկ կլինի, հնարավորություն կունենա լինել դահլիճում: Հաշվի առնելով, որ նույն հարցի վերաբերյալ երկու միջնորդություն է եղել, նման որոշում է կայացվել»,- ասաց ԱԺ նախագահը:
Մինասյանն էլ հակադարձեց, թե ինքը խոսում է իր նկատմամբ քրեական հետապնդման մասին: «Սա մի երկիր է, որտեղ չի կարող կոլեկտիվ պատասխանատվության գալ, քրեական պատասխանատվության հարց է արծածվում: Ես խոսում եմ ինձ ներկայացված, իմ վերաբերյալ ներկայացված միջնորդության մասին և հորդորում եմ Ձեզ հնարավորինս շուտ դնել քննարկման»,- ասաց Մինասյանը:
«Մեկ ասում եք՝ ափալ-թափալ, մեկ ասում եք՝ եկեք շուտ քննարկենք, նախ կողմնորոշվեք, հիմա ափալ-թափա՞լ եք ուզում, շո՞ւտ եք ուզում, թե՞ չեք ուզում ընդհանրապես»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նաև հոդորեց, որ նրանք մասնակցեն խորհդի նիստերին և այդ ժամանակ ասեն իրենց կարծիքը հարցերի քննարկման հերթականության վերաբերյալ:
«Դուք խորհրդի նիստին չեք գալիս, արդեն որերորդ տարին է, գալիս եք 1,000-ից մեկ, կարող եմ ասել, որ դեպքերում եք գալիս, բայց կարծում եմ՝ դուք էլ չեք ուզենա, որ բարձր ասեմ: Իսկ հիմա բողոքում և նեղսրտում եք նրանից, որ մենք օրակարգն այսպես ենք դասավորել, այնպես չենք դասավորել, կարծում եմ առնվազն լուրջ չի, պարոն Մինասյան»,- ասաց Սիմոնյանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան