Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»
Հասարակություն

Արևային ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկում են ստեղծել մասնագիտական խումբ՝ ոլորտի մարտահրավերները համատեղ հաղթահարելու նպատակով

Արևային ոլորտի օրենսդրական փոփոխությունները վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ ոլորտի զարգացման, երկրի էներգետիկ կայունության և,  առհասարակ, Հայաստանի տնտեսության վրա․ այս մասին հայտարարեցին արևային ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները։ 

Ոլորտի խոշորագույն դերակատարների նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը արևային էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 20 ընկերություն էր մասնակցում, որոնք մտահոգ են սպասվող զարգացումներով և պատրաստ են ներգրավվել մասնագիտական խմբերի աշխատանքներին։ 

«Այս նախաձեռնությամբ քաղաքականություն ձևավորող կառույցներին առաջակում ենք ներգրավել արևային ոլորտի ընկերություններին՝ արդեն գոյություն ունեցող համակարգային խնդիրներին լուծումներ գտնելու, քանի որ բոլորիս համար գերագույն նպատակը կայուն և անվտանգ էներգետիկ համակարգի ստեղծումն է, իսկ այդ գործում առանց մեկս մյուսի չենք կարող հաջողել»,- նշեց արևային ընկերության հիմնադիր  Տիգրան Օխանյանը։

Արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում վերջին տարիներին զարգացել է առաջանցիկ տեմպերով՝ պետական աջակցության քաղաքականության, սուբսիդավորման ծրագրի ներդրման և այլ նախաձեռնությունների շնորհիվ։ Արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան այսօր արդեն ավելի քան 13 տոկոս է կազմում։ Իսկ ամառվա ցերեկային ժամերին արևն ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 85 տոկոսը։  Հատկապես ցերեկային ժամերին էլեկտրաէներգիայի ավելցուկը, ենթակառուցվածքների սահմանափակ կարողություններն ու պահանջարկի ոչ արդյունավետ կառավարումը ոլորտը կանգնեցրել են լուրջ մարտահրավերների առջև։ 

«Այժմ հասել ենք մի հանգրվանի, երբ Հայաստանի էներգետիկ համակարգը կարող է անվտանգության և կայունության հետ կապված լուրջ խնդիրներ ունենա, որոնք կարող են արտահայտվել գերծանրաբեռնվածության, վթարների, հոսանքի անջատումների և այլ բարդությունների տեսքով։ Խնդրի լրջությունը գիտակցելով՝ մենք հրավիրում ենք բոլոր շահառու կառույցների ուշադրությունը և հայտնում մեր պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու քննարկումներին և առաջարկելու խնդիրների լուծման մեր փաթեթը»,- նշեց արևային ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը՝ ընդգծելով, որ արևային ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության ամենազարգացած ճյուղերից է, հետևաբար անթույլատրելի է զարգացումը կասեցնել, հատկապես որ կա միջազգային արդյունավետ փորձ, և «մենք կարող ենք այդ փորձը գործի դնելով՝ խնդիրներին լուծում տալ նաև այստեղ՝ Հայաստանում»։ 

Այս պահին ՀՀ-ում արևային էներգետիկայի ոլորտում գործունեություն է ծավալում մոտ 70 ընկերություն, որոնք 3000-ից ավելի աշխատատեղ են ապահովում։ Միայն 2024թ․ պետբյուջե է վճարվել 4,1 մլրդ դրամ հարկ։ Ոլորտի զարգացումը կասեցնելով՝ բազմաթիվ մարդիկ կզրկվեն իրենց աշխատանքից։  

Վերջին տարիներին գործում է նաև պետական  սուբսիդավորման հաջողված ծրագիր, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում արևային կայաններ ձեռք բերելու համար․ մարզային բնակավայրերում, օրինակ,  վարկեր են տրամադրվում մինչև 0% տոկոսադրույքով։ 

Այս հնարավորության շնորհիվ արդեն բազմաթիվ ընկերություններ և տնային տնտեսություններ անցում են կատարել արևային էներգետիկայի։ Ծրագիրը, սակայն, հնարավոր է՝ շուտով ավարտվի։ 

«Սուբսիդավորման ծրագրի ավարտից հետո արևային ընկերությունների մեծ մասը կհայտնվի փակման վտանգի առջև, մի մասն էլ կմտածի պրոֆիլը փոխելու մասին, մինչդեռ չպետք է թույլ տանք, որ արդեն կայացած ոլորտն անկում ապրի։ Սուբսիդավորման ծրագիրը, օրինակ, կարող է փոխարինվել եկամտահարկի վերադարձի նման մեխանիզմով, որի շրջանակում բնակչությունը հնարավորություն կունենա ձեռք բերել արևային կայան, եկամտահարկն էլ կուղղվի վարկի տոկոսների մարմանը։ Սա կարող է բավականին արդյունավետ լուծում լինել, սակայն դրա իրագործման համար ժամանակ և պատրաստվածություն է անհրաժեշտ»,- ընդգծեց արևային ընկերության հիմնադիր Հովհաննես Արիստակեսյանը։

Վերականգնվող էներգետիկայի զարգացմանը համընթաց ի հայտ եկող խնդիրները բնորոշ են ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր այն երկրներին, որոնք արդեն իրականացրել են էներգետիկ անցում։

«Հայաստանը կանգնած չէ երկընտրանքի առջև՝ անցում կատարել վերականգնվող էներգետիկայի, թե ոչ, որովհետև մենք արդեն իսկ կատարել ենք այդ անցումը։ Հիմա պետք է որոշենք՝ որքան արագ կարող ենք կառուցել կայուն, անկախ և ապագային միտված տնտեսություն։ ժամանակը մեր օգտին չէ։ Հնարավորությունների պատուհանը նեղանում է։ Կառավարությունը և բիզնեսի ղեկավարները պետք է վճռական ու համագործակցային լինեն»,- նշեց Հայկ Շեկյանը։

Ոլորտի դերակատարների դիտարկմամբ՝ խնդիրները լուծելու տարբեր ճանապարհներ կան՝ Էներգիայի կուտակիչների լայն կիրառություն (տնային տնտեսություններից մինչև խոշոր արդյունաբերական համակարգեր), սակագնային քաղաքականության վերանայում, ցերեկային ժամերին էլեկտրամոբիլների լիցքավորման խթանում, էլեկտրաէներգիայի մասշտաբային սպառման կենտրոնների ստեղծում (օրինակ՝ տվյալների կամ մայնինգ), արտահանման ուղղությունների զարգացում, ինչպես նաև սուբսիդավորման ծրագրի շարունակություն։ 

«Ավելի էժան և արդյունավետ է պահպանել արդեն ստեղծածը, քան ստեղծել նորը։ Պետական սուբսիդավորման ծրագիրը պետք է շարունակվի՝ ուղղված էներգախնայող այլ սարքավորումների ներդրմանը, ինչպես նաև արևային կայաններին, որոնք գործում են կուտակային համակարգի համակցմամբ»,-  ասաց Տիգրան Օխանյանը։

Ոլորտի առաջատար ընկերությունները պետությանը հրավիրում են ինտենսիվ երկխոսության՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ մասնակցություն ունենալ ինչպես խնդիրների վերլուծության, այնպես էլ լուծման տարբերակները մշակելու գործում։ Նրանք նախատեսում են ստեղծել համապատասխան ասոցիացիա՝ ընդգծելով, որ ոլորտի զարգացումը կարևոր է թե՛ ներմուծվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու, թե՛ երկրի տնտեսության համաչափ զարգացման, թե՛ աշխատատեղերի և հավելյալ արժեքի ստեղծման, թե՛ SEPA շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունները կատարելու տեսանկյունից։