Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն սկսել է փոխվել դեպի դրականը
Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումները չափազանց ուշագրավ մի տենդենց են արձանագրում։ Մասնավորապես, հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկայիս վիճակին։ 2025 թվականի հունիսին հարցվածների 55 տոկոսը վատ է գնահատել հարաբերությունների ներկայիս վիճակը, դրական՝ միայն 43 տոկոսը։ Առաջին հայացքից այս զարգացումը կարող է տարօրինակ թվալ, բայց հաշվի առնելով նախորդ հարցումների հետ, չէ՛, բավականին ուշագրավ պատկեր ենք ստանում։
Մասնավորապես, 2018 թվականի օգոստոսին հարցվածների 87 տոկոսն է դրական գնահատել հայ-ռուսական հարաբերությունների վիճակը։ Արդեն 2021 թվականի մայիսին, 44-օրյա պատերազմից հետո 70 տոկոսը դրական է գնահատել։ 2023 թվականի մարտից սկսած տենդենցը սկսել է նվազել։ Ընդ որում, դա այն փուլն էր, երբ Հայաստանի գործող իշխանությունները բավականին լուրջ հակաքարոզչություն էին իրականացնում Ռուսաստանի նկատմամբ։ 2023 թվականի դեկտեմբերին հարցվածների 66 տոկոսը բացասական է գնահատել հայ ռուսական հարաբերությունների վիճակը։ 2024 թվականի սեպտեմբերին այդ ցուցանիշը եղել է 64 տոկոս։ Փաստացի, մի քանի ամիսների ընթացքում 9 տոկոսով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ընթացքը բացասական գնահատողների թիվը նվազել է, ինչը որոշակիորեն ապացուցում է, որ Ռուսաստանի փափուկ ուժի և ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր է կրկին իրավիճակը բեկել դեպի դրական ուղղությամբ։
Առավել ևս, հաշվի առնելով, որ Հայաստանի գործող իշխանությունները չափազանց լուրջ հակաքարոզչություն են տանում հայ-ռուսական հարաբերությունների դեմ, իրենց լրատվամիջոցներով, հարակից էքսպերտներով և արևմտամետներով փորձում սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև, իշխանություններն էլ պարբերաբար հանդես են գալիս Ռուսաստանի դեմ հայտարարություններով, պետք է որ այս վերջին ցուցանիշները բավականին ոգևորող լինեն այն քաղաքական ուժերի համար, որոնք հանդես են գալիս Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման օգտին։
Հասմիկ Մխիթարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել