Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաշամը քաղաքական խնդիր չէ․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան
Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է նպաստել վարկային դրական միտումներին․ Fitch Ratings

Հայաստանի (BB-/«Կայուն») և Ադրբեջանի (BBB-/«Կայուն») միջև խաղաղության շրջանակային համաձայնագիրը դրական քայլ է դեպի համապարփակ գործարք և նվազեցնում է ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը, թեև խոչընդոտներ դեռևս մնում են։ Խաղաղության համաձայնագրի հասնելը, հավանաբար, անմիջական ազդեցություն չի ունենա երկու երկրների վարկանիշների վրա, բայց կարող է նպաստել միջնաժամկետ վարկային դրական միտումներին, մասնավորապես՝ առևտրի ընդլայնման հաշվին, ինչը կարող է խթանել աճը, թեև դա դժվար է քանակապես գնահատել։ Այս մասին գրում է Fitch Ratings միջազգային գործակալությունը։

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրված համատեղ հռչակագիրը նախատեսում է, որ երկրները կճանաչեն խորհրդային սահմանները, կհրաժարվեն զինված ուժի կիրառումից և ենթադրաբար «անխափան հաղորդակցություն» կհաստատեն Ադրբեջանի և նրա Նախիջևան էքսկլավի միջև՝ Հայաստանի տարածքով։ Երրորդ կողմի դիտորդների (ԵԱՀԿ-ի միջոցով) մասնակցության դադարեցումը կբավարարի Ադրբեջանի վաղեմի պահանջը։

Հռչակագիրը համապատասխանում է մեր այն սպասումներին, որ ռազմական բախումներին վերադառնալը քիչ հավանական է, սակայն սա միայն նախնական շրջանակային պայմանավորվածություն է՝ առանց տրանսպորտային միջանցքի կառուցման կամ պարտադիր պայմանագրի ստորագրման համաձայնեցված ժամկետների։ Տնտեսական աճի, բյուջետային եկամուտների և առևտրի շոշափելի օգուտները կդրսևորվեն միայն մի քանի տարի անց։

Fitch-ը հասկանում է, որ Հայաստանը դժվար թե հրաժարվի միջանցքի նկատմամբ ինքնիշխանությունից, որը հայտնի է որպես «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)։ Այն կկառուցվի և հավանաբար, կշահագործվի ամերիկյան ընկերությունների կողմից։ Բաքվի մեկ այլ պահանջ է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին հղումները հեռացնելու համար Հայաստանի սահմանադրության փոփոխության վերաբերյալ հանրաքվեն, այն քաղաքականապես զգայուն հարց է և քիչ հավանական է, որ այն տեղի ունենա մինչև 2026 թվականի կեսերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

Երկարաժամկետ երկրա-քաղաքական ռիսկերի նվազեցումը կարող է խթանել Հայաստանի տնտեսության աճը, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում նվազեցնել արժույթի անկայունությունը և հարկաբյուջետային ռիսկերը՝ պաշտպանական ծախսերի կրճատման հաշվին։ Ադրբեջանի համար լարվածության թուլացումը կարող է նպաստել ներքին բարեփոխումներին, ինչպիսիք են տնտեսության դիվերսիֆիկացումը և կառավարման ամրապնդումը, թեև այս ուղղությամբ շարժումն առայժմ սահմանափակ է։

Հայաստանի համար աշխարհաքաղաքական ռիսկերի երկարաժամկետ նվազումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կախված կլինեն խաղաղության վերջնական պայմաններից և գործարքի իրականացումից։ Հայաստանը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է «BB» կատեգորիայի երկրների միջին մակարդակին՝ ըստ Համաշխարհային բանկի ցուցանիշների (WBGI), թեև նրա վարկանիշը «Քաղաքական կայունություն և բռնության բացակայություն» ոլորտում ցածր է համեմատելի երկրների միջին մակարդակի կեսից։ Այս ոլորտում երկարաժամկետ բարելավումը, ամենայն հավանականությամբ, ժամանակ կպահանջի։

Հայաստանի տրանսպորտային փակուղային դիրքի պատճառով առևտրի մեծ մասը կատարվում է Վրաստանի տարածքով, ուստի եվրոպական շուկաներ տանող ավելի արագ այլընտրանքային երթուղիները, հատկապես՝ Թուրքիայի տարածքով, կնպաստեն երկրի տնտեսական աճի միջնաժամկետ հեռանկարներին։ Խաղաղ գործընթացում առկա մեծ անորոշության և հաղթահարվելիք խոչընդոտների պատճառով Fitch-ն այս գործոնները չի ներառում իր ընթացիկ մակրոտնտեսական կանխատեսումներում։

Երկարատև խաղաղությունը, որը վերջ կդնի երեսունամյա հակամարտությանը, կարող է նաև նվազեցնել Հայաստանի արժութային և հարկաբյուջետային ռիսկերը։ Վերջին տարիներին լարվածության աճի շրջանում դրամը արժեզրկվել է (չնայած 2022-2024 թվականներին այն ԱՄՆ դոլարի նկատմամբ անվանական արտահայտությամբ ամրապնդվել է 17.4%-ով)։ Նման երկարատև արժեզրկումը կարող է բացասաբար ազդել Հայաստանի վարկային հիմնական ցուցանիշների վրա, ներառյալ պետական պարտքը՝ հաշվի առնելով արտարժույթով պարտքի բարձր մասնաբաժինը։

Հաշվի առնելով բյուջեի զգալի դեֆիցիտները (միջինը ՀՆԱ-ի 4.4%-ը 2026–2027 թվականներին), խաղաղության համաձայնագիրը կարող է թուլացնել բյուջեի վրա ճնշումը՝ պաշտպանական ծախսերը նվազեցնելու հաշվին, որոնք 2025 թվականին պետք է ավելանան 0.7 տոկոսային կետով՝ հասնելով ՀՆԱ-ի 6.1%-ին։ Սակայն դա մասամբ կփոխհատուցվի կայուն եկամուտներով, որոնք պայմանավորված են բավականին ուժեղ տնտեսական աճով և ավելի բարձր գնաճով։

Խաղաղության համաձայնագրի դեպքում Ադրբեջանի աճի ներուժն ավելի ցածր է։ Նրա ամուր հարկաբյուջետային և արտաքին հաշվեկշիռները, ինչպես նաև իր խոշոր սուվերեն ակտիվներից ֆինանսավորման ճկունությունը շարունակում են աջակցել նրա ներդրումային վարկանիշին։

Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու ազգային նպատակին հասնելուց հետո՝ հարևանի հետ լարվածության մեղմացումը կարող է թույլ տալ իշխանություններին կենտրոնանալ բիզնես միջավայրի բարելավման վրա՝ ոչ նավթային տնտեսական աճին և դիվերսիֆիկացիային աջակցելու համար: Սա կարող է ներառել կառավարման բարելավման միջոցառումներ, որը թույլ օղակ է Ադրբեջանի վարկային պատմության մեջ, չնայած այս փուլում բարեփոխումների քաղաքական աջակցության չափը մնում է անորոշ: